Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ
Mon, 09 Mar 2026 13:11:12 +0400

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ Պատրիարքության նախկին հոգեւորական Արմեն Աթաջանյանը՝ նախկին Էմանուել վարդապետը, կարգալույծ է հռչակվել 2019 թվականի մայիսի 6-ից, սակայն չնայած այս հանգամանքին, տարբեր լրատվական հարթակներով հարցազրույցներ է տալիս, ներկայանալով որպես պատրիարքական Աթոռի եկեղեցական եւ մեկնաբանություններ անում Պատրիարքության կալվածքների կամ Սուրբ Երկրում տիրող պատերազմական վիճակի ու այլ հարցերի մասին։
Պատրիարքությունը հայտնում է Արմեն Աթաջանյանը նման իրավասություն չունի՝ որպես հոգեւորական ներկայանալու եւ հայտարարություններով հանդես գալու մամուլում։ Միաժամանակ նաեւ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը տեղեկացնում է, որ Պատրիարքական Աթոռի մասին տեղեկություններ փոխանցելու միակ իրավասությունը պատկանում է Ս․ Աթոռի Դիվանատանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր