Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել

Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել

Mon, 09 Mar 2026 14:15:29 +0400


Առաջ այսպիսի սովորություն կար՝ հատկապես գյուղերում։ Փաշինյանը երևի կհիշի, ինքն էլ գյուղից է։ Երբ մեկի բարեկամը մեռնում էր, հարազատները նրա նկարը կախում էին իրենց դոշից։ Քառասուն օր այդպես կախված էր մնում։ Տղամարդիկ էլ քառասուն օր թրաշ էին պահում։ Այդպես էր արտահայտվում սուգը։ Հիմա էլ կան հատուկենտ մարդիկ, ովքեր այդ ավանդույթից մի բան պահել են։
Զորօրինակ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի քարտեզի նկարը խփել է դոշին ու քաղաքից քաղաք, գյուղից գյուղ է շրջում։ Չես էլ հավատում, որ դոշին խփել է նկարը, որով խնդրում է Ադրբեջանին՝ էս էլ մեզ մեզ թող։ Մե՛զ համար է կախել՝ ընտրությունը մոտենում է։ Ուզում է ասի՝ Հայաստանի համար ուշքս գնում է։ Սա Հայաստանն է ու վերջ։ Ոնց որ ասաց՝ Արցախը մերն է ու վերջ։ Նկարը որոշների մոտ իմ ասած պատկերն է հիշեցնում․ հիշում են, թե ինչպես էին իրենց հարազատ մարդու նկարը կախում դոշից։

Մի տարբերություն, սակայն, կա։ Առաջ, երբ մարդը նկար էր կախում դոշից, նրան սգավոր էին ասում։ Եթե մեկը նրա դեմքին ժպիտ տեսներ, սաղ գյուղը մի մարդու նման կասեր՝ նկարը կախել է դոշից, բերանը մի մետր բացել։ Անաբուռ։
Փաշինյանը Հայաստանի նկարը դոշին է խփել ու… էլ չասեմ, թե ինչե՜ր է անում։
Հիշում եմ՝ առաջ կոնֆետը երազ էր։ Երեխեքով մեկի ձեռքին կոնֆետ տեսնեինք՝ շուրջը կհավաքվեինք․
– Մի քիչ էլ տուր, ես ուտեմ…
Կոպիտ չեմ ասում, բայց շատերը կհասկանան, թե ինչ հոմանիշներ էինք օգտագործում։
Հիմա Փաշինյանն է այդ վիճակում։
Կոնֆետը ձեռքն է առել ու չորս կողմ «ջիջիլ է գցում»։
Ուզողները շատ են։
Հերթն էլ արդեն երկար է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի

Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի Mon, 09 Mar…

5 րոպե ago

Լուկաշենկոն առաջարկել է վերանվանել «ամերիկանոն»

Լուկաշենկոն առաջարկել է վերանվանել «ամերիկանոն» Mon, 09 Mar 2026 20:30:17 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն…

12 րոպե ago

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին Mon, 09 Mar 2026…

27 րոպե ago

Դատարանը հերթական հարվածն է հասցնում իրավունքի գերակայությանը

Դատարանը հերթական հարվածն է հասցնում իրավունքի գերակայությանը Mon, 09 Mar 2026 20:10:00 +0400 Վերաքննիչ հակակոռուպցիոն…

32 րոպե ago

Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է

Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է Mon, 09 Mar…

39 րոպե ago

Փաշինյանը փորձում է պետության համը մեզ ցույց տալ, բայց պեռաշկու ու կուկուռուզի համ է ստացվում

Փաշինյանը փորձում է պետության համը մեզ ցույց տալ, բայց պեռաշկու ու կուկուռուզի համ է ստացվում…

42 րոպե ago