Կոչ է արել «ջիհադով» պաշտպանել վարչակարգը
Mon, 09 Mar 2026 18:00:15 +0400

Իրաքի շիա մահմեդականների առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Սիսթանին ֆեթֆա է հրապարակել՝ կոչ անելով հավաքական ջիհադով պաշտպանել իսլամական հեղափոխությունը Իրանում։ Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Մամուլի ծառայությունը։
«Մեծ այաթոլլա Սեյեդ Ալի Սիսթանին, ով հանդիսանում է Իրաքի բարձրագույն շիա մահմեդական կրոնական առաջնորդներից մեկը, ի պատասխան իր հետեւորդներից մեկի կրոնական սիթիֆաթի՝ հարցման, ընգծել է, որ անհրաժեշտ է հավաքական ջիհադով պաշտպանել իսլամական հեղափոխությունն Իրանում» ասված է հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր