Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Անգամ հանդիպումներն էապես տարբերվում են այն իրավիճակից, որն ունեին 2021 թվականին

Անգամ հանդիպումներն էապես տարբերվում են այն իրավիճակից, որն ունեին 2021 թվականին

Mon, 09 Mar 2026 19:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

– Իրանում առկա պատերազմական իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունները խիստ մտահոգված են ադրբեջանական բեռների համար, որոնք ռազմական գործողությունների պատճառով չէին կարողանում հասնել Նախիջեւան կամ Թուրքիա՝ Իրանով ճանապարհը փակվել է: Փաշինյանի իշխանությունն արդեն հայտարարում է, որ պատրաստ է ՀՀ տարածքով հումանիտար միջանցք առաջարկել ադրբեջանական կողմին: Ի դեպ Ադրբեջան-Իրան բախումներից հետո Արարատ Միրզոյանը ադրբեջանական կողմին շտապեց ցավակցություն հայտնել հեռախոսազրույցում, այն Ադրբեջանին, որը դատում ու խոշտանգում է հայ ռազմագերիներին, ամիսներ շարունակ բլոկադայի մեջ սովահարության էր մատնել 120 հազար հայ մարդու, ապա օկուպացրեց Արցախը, էթնիկ զտման ենթարկեց:

– Ադրբեջանական բեռների հարցը լուծվել է: Սահմանին չկա նման պրոբլեմ, իշխանությունները թող շատ չանհանգստանան Ադրբեջանի համար, այժմ ամեն ինչ կարգին է: Իրան-Ադրբեջան սահմաններն արդեն բաց են: Հարթվել են խնդիրները, այժմ կողմերը որևէ խնդիր չունեն միմյանց հետ, Փաշինյանը թող հանգիստ լինի, այդ հարցն արդեն փակված է, հումանիտար միջանցքի թեմա այլևս չկա: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին ցավակցություններ հղելուն, Հայաստանի իշխանությունը ցանկանում է միջազգային թրենդի մեջ լինել, իհարկե, եթե օրինակ ես լինեի իշխանության, ձեռնպահ կմնայի այդ ամենից, ոչինչ չէի հայտարարի, սակայն մեծ ողբերգություն չէ, որ փորձել են միջազգային թրենդի մեջ տեղավորվել: Ի դեպ` Իրանն արդեն իսկ ներողություն է խնդրել և նշել է, որ տեղի ունեցածի հետ կապ չունի, ուստի ցավակցությունը մեծ պրոբլեմ չէ, թեպետ մեծ հոգեբանական նոնսենս է առաջացնում: Հայ հասարակության վրա այն որոշակի ազդեցություն է թողնում: Իհարկե, ՀՀ իշխանությունները պետք է անպայման հաշվի առնեն մեր հանրության հոգեբանական վիճակը, զգացմունքները, սակայն երբեք էլ նրանք այդպես չեն վարվում, մեծ հաշվով նրանց համար միևնույն է: Ասածս այն է, որ լավ կլիներ, որ չցավակցեին, սակայն եթե ցավակցել են, ես այդտեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք նախընտրական քարոզարշավի մասին: Փաշինյանն իր թիմի հետ միասին մարզից մարզ է այցելում, ուզում է տպավորություն ստեղծել, թե մարդիկ իրեն շատ են սիրում ու վստահում, սակայն մենք տեսանք, որ քանիցս տարբեր քաղաքացիներ դեմ առ դեմ հանդիմանեցին Փաշինյանին….

– Պատկերը հետևյալն է` տարբեր հարցումներ են պատվիրում և այդ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենց վիճակը շատ ծանր է: Իհարկե, այդ հարցումները մեծ հաշվով կապ էլ չունեն իրականության հետ, որովհետև մենք բոլորս գիտենք, թե իրական թվերը որքան են: Իշխանությունները հասկանում են, որ իրենք անգամ այդքան քիչ ձայներ չունեն և այժմ խուճապի մեջ են հայտնվել: Որոշել են այժմ մարզերով շրջել, հասարակության հետ երկխոսության մեջ մտնել, որպեսզի ցույց տան, թե մարդիկ իրենց համակրում են: Տարեսկզբին հայտարարում են, թե թոշակառուն փողի կարիք չունի, գալիս է ընտրության շրջանը՝ որոշում են թոշակները բարձրացնել: Այս մարդիկ խուճապի մեջ են, նրանց վարկանիշը փլվել է, փորձում են ամեն գնով բարձրացնել, սակայն ինչպես տեսնում ենք` անգամ հանդիպումների արձագանքները էապես տարբերվում են այն իրավիճակից, որոնք ունեին օրինակ` 2021 թվականին: Նրանք հասկանում են, որ լրջագույն խնդիրների առաջ են կանգնած, դրա համար փորձելու են ամեն բան անել, բայց ապարդյուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը

Ինչպես անվանել իշխանությունների «գժական» պահվածքը Sun, 08 Mar 2026 21:15:25 +0400 Նայում եմ այն բյուրեղյա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով