Երկուշաբթի , 30 Մարտի 2026

ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետած տղամարդը կալանավորվեց

ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետած տղամարդը կալանավորվեց

Mon, 09 Mar 2026 19:45:00 +0400


ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» հիշեցնող այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ Մոլոտովի կոկտեյլ նետում ԱԱԾ շենքի ուղղությամբ։ Ժամեր անց տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդիկ ոտքի են կանգնել. պատրաստ են փակել շենքի բակ մտնող փողոցը

Մարդիկ ոտքի են կանգնել. պատրաստ են փակել շենքի բակ մտնող փողոցը Tue, 24 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով