Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին

Mon, 09 Mar 2026 20:15:00 +0400


Ինչպես հայտնի է հունիսի 7-ին տեղի է ունենալու ԱԺ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2․489․031 ՀՀ քաղաքացի։

2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրություններին Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել էր 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Համապետական ընտրություններին մարդկաց մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մարդիկ իրենց գրանցման հասցեում չեն բնակվում և անձնական պատճառներով պայմանավորված չեն կարող ընտրության օրը մասնակցել ընտրություններին։

«Հրապարակ»-ը ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հետաքրքրվել է, թե ինչ ընտացակարգով կարող են առանց գրանցման հասցեն փոխելու ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք իրենց նախընտրած ընտրատեղամասում իրացնել ընտրական իրավունքը։

Մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Այն անձինք, ովքեր ցանկանում են այլ ընտրատեղամասում քվեարկել, պետք է մինչև մայիսի 26-ը ներկայանան իրենց ցանկալի ընտրատեղամասը սպասարկող Անձնագրային և վիզաների վարչություն, որպեսզի ժամանակավոր գրանցում ստանան։ Այս գործընթացի համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ժամանակավոր գրանցման դեպքում անձնագիր փոխելու կամ անձնագրում հավելյալ նշումներ անելու անհրաժեշտություն չկա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է համախմբվել. կոչ՝ բժիշկներին

Պետք է համախմբվել. կոչ՝ բժիշկներին Mon, 09 Mar 2026 14:30:53 +0400 Բժիշկ Գևորգ Գրիգորյանը անդրադարձել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով