Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Ձնագնդի էֆեկտը

Ձնագնդի էֆեկտը

Tue, 10 Mar 2026 09:00:00 +0400


Ողբալի վիճակում է հայտնվել իշխանությունը․ «հետեւը՝ սուր, առաջը՝ ջուր» վիճակ է։ Մի կողմից, պետք է ակտիվ քարոզչություն անի, որ մի քիչ բարձրացնի վարկանիշը եւ հաղթելու շանս ունենա ընտրություններում։ Մյուս կողմից՝ ամբողջ 3 ամիս դժվար կլինի, ցուպը ձեռքն առած, մարզից մարզ թրեւ գալը։ Եվ արդեն ակնհայտ է, որ այդ «թրեւ գալն» էլ առանձնապես չի բարելավելու վիճակը, որովհետեւ այդ փայտն էլ երկու ծայր ունի։ Իհարկե, մարզերում ապրող ժողովրդի մի մասը հուզվում-հալվում է պաշտոնյա եւ հատկապես վարչապետ տեսնելիս։ Մի մասն էլ սելֆի-գրկախառնություն-«ջանիդ մեռնեմ»-ներով» է դիմավորում, բայց արդեն սկսել են նաեւ շշպռել, հակադարձել։ Ինչքան էլ այդ այցելությունները նախապես մարզպետով-համայնքապետով մանրակրկիտ նախապատրաստեն, չեն կարող ամբողջ ընթացքը կանխատեսել։ Եվ հազար գրկախառնություն զրոյանում է մի շշպռոցից։ Հետո շշպռողներին էլ չեն կարող պատժել․ այս փուլում դա ճիշտ չի հասկացվի, ուստի առայժմ «ժողովրդավարի» կերպարի մեջ են մտել, թե տեսա՞ք՝ իր խանութից Փաշինյանին վռնդած մարդուն չկերանք-չհոշոտեցինք, կաթողիկոսի մասին խրատ կարդացող քաղաքացուն բանտ չնստեցրինք, Արցախի մասին խոսողին էլ թողեցինք՝ հանգիստ գնա իր գործերով։ Եվ այս պարտադրված դեմոկրատիան իր սեւ գործն անում է՝ ամեն հաջորդ այցելությանը հանդիմանող-քննադատողների բանակը համալրվում է, մարդիկ տեսնում են, որ կարող են նաեւ երկրով մեկ ահուսարսափ տարածած Փաշինյանին քննադատել՝ «որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է»։ Եվ այդ պրոցեսը կանգնեցնել չի հաջողվելու։ Իսկ խոսքի ազատությունն անխուսափելիորեն բերելու է ընտրության ազատության։ Մարդիկ հասկանալու են, որ այդ նույն մարզերում խիստ նվազել է Փաշինյանին պաշտողների ու նրա սրտիկներից հուզվողների թիվը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին

Ինչպես կարող են բնակության վայրում հաշվառում չունեցող անձինք մասնակցել ԱԺ ընտրություններին Mon, 09 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով