«Հրապարակ»․ «Արեւմտյան Ադրբեջանի» վարչապետը լինելու համար են պայքարում

«Հրապարակ»․ «Արեւմտյան Ադրբեջանի» վարչապետը լինելու համար են պայքարում

Tue, 10 Mar 2026 10:15:44 +0400


Նախընտրական ոչ պաշտոնական քարոզարշավը շարունակվում է, իշխանությունները շաբաթ-կիրակի օրերին «ուրախ ավտոբուսով» տարբեր մարզեր են այցելում եւ քարոզչություն անում, սակայն Փաշինյանից ու ՔՊ-ից դժգոհության ալիքն այնքան է ուժգնացել, որ մարդիկ սկսել են իրենց դժգոհությունն ուղիղ Փաշինյանին ասել: Զրուցել ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ:

– Իշխանությունը մարզեր է այցելում, արդեն նախընտրական քարոզարշավ է իրականացնում, ուղիղ եթերում տեսնում ենք՝ մարդիկ մոտենում են Փաշինյանին, կշտամբում, նախորդ շաբաթ Արտաշատում մի վաճառական թույլ չտվեց, որ իր խանութ մտնի, անցած շաբաթ Մարալիկում եւ Գյումրիում էին քննադատում:

– Պարբերաբար քննարկումների եմ հանդիպում՝ այդ պրոցեսների հետ կապված, բայց, իմ կարծիքով, այստեղ ոչ մի նոր բան չկա: Փաշինյանից հիասթափվածների թիվը վաղուց է մեծացել, ինչ վերաբերում է քարոզարշավին, յուրաքանչյուր ուժ իրեն հասանելիք գործողություններն է կատարում, իսկ Փաշինյանը փորձում է հնարավորինս կոմֆորտ զոնայում տեղավորել իրեն եւ նախընտրական ակտիվություն ցուցադրել:

– Բայց արդյո՞ք նոր բան չէ, որ մարդիկ Փաշինյանին դեմառդեմ ամոթանք են տալիս եւ վռնդում:

– Ինձ համար նորություն չէ: Նոր երեւույթն այն է, որ արդեն այդ ամենը մեդիայում է հայտնվում: Ընտրություններին ընդառաջ, միշտ էլ լինում են դեմ եւ կողմ մարդիկ: Սակայն հատկանշական է, որ արդեն իսկ այդ երեւույթները մեդիայում են հայտնվում, առաջներում էլ, վստահաբար, եղել են նման միջադեպեր, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով եթերներում չեն հայտնվել:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք ընդհանուր նախընտրական պրոցեսների մասին: Ակտիվացել է թե՛ իշխանությունը, թե՛ հիմնական ընդդիմադիր դաշտը:

– Գլոբալ առումով ընտրությունների օրակարգը, ըստ իս, այն է, թե ով է լինելու «Արեւմտյան Ադրբեջանի» վարչապետը: Պայքարը դրա շուրջ է: Բոլոր ուժերն ընդունում են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված անարդար ու հակահայ պայմանագիրը: Ինձ հատկապես մտահոգում է այն կետը, որի համաձայն՝ միջազգային ատյաններից դատական հայցերը հայկական կողմը հետ է վերցնում, խոսքն Արցախի մասին է: Արցախի հայերի դեմ տեղի է ունեցել մեծ հանցագործություն, մարդիկ դուրս են վռնդվել իրենց տներից` հայրենիքից, սակայն հիմա փաստացի Հայաստանն իր ձեռքերը լվանում է այդ ամենից եւ միջազգային հայցերից հրաժարվում է: Իլհամ Ալիեւը փաստացի միջազգային պատասխանատվությունից խուսափում է, իսկ դրան նպաստում են ՀՀ իշխանությունները: Միջին մտավոր կարողությունների տեր մարդը, որ հետեւում է այս պրոցեսներին եւ ունի արժանապատվության չնչին զգացում, չի կարող նման «խաղաղության պայմանագրից» երջանկանալ եւ դեռ մի բան էլ աջակցել իշխող ուժին: Իհարկե, մենք՝ բոլորս ենք խաղաղություն ցանկանում, բոլորս ենք ուզում, որ տարածաշրջանում բնականոն կյանք հաստատվի, եւ ավարտվի այս ազգամիջյան հակամարտությունը, սակայն ո՛չ կապիտուլյացիայի եւ անարդարության գնով: Նման պայմաններում թեպետ առաջնային պատասխանատուն իշխանությունն է, սակայն ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերն էլ ունեն իրենց պատասխանատվությունն այս գործում: Այնուամենայնիվ, Սամվել Կարապետյանը, ըստ հարցումների, հանրության շրջանում դիտվում է մի գործիչ, որը կապ չունի արցախյան կեղտոտ խաղերի հետ, ներքաշված չի եղել այդ պրոցեսներում, եւ հենց այդ պատճառով էլ նա կարող է լինել այն ընդդիմադիր առաջնորդը, որը կպայքարի Նիկոլ Փաշինյանի դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քաղաքապետարանը Ավանում և Դավթաշենում գործի է անցել

Քաղաքապետարանը Ավանում և Դավթաշենում գործի է անցել Sun, 26 Jul 2026 17:45:23 +0400 Երևանի Ավան…

12 րոպե ago

Ավերիչ հրդեհներ Իսպանիայում

Ավերիչ հրդեհներ Իսպանիայում Sun, 26 Jul 2026 17:30:20 +0400 Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տարհանվել…

27 րոպե ago

Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են

Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Sun, 26 Jul 2026 17:15:01…

42 րոպե ago

Երկրաշարժ՝ Կասպից ծովում

Երկրաշարժ՝ Կասպից ծովում Sun, 26 Jul 2026 17:00:18 +0400 Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է…

57 րոպե ago

Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները

Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները Sun, 26 Jul 2026 16:30:58 +0400 Թեհրանը հայտարարել է, որ…

1 ժամ ago

Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում

Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Sun, 26…

2 ժամ ago