«Հրապարակ». Փաշինյանը հիմա այնքան հակառեյտինգ ունի, որքան ռեյտինգ ուներ 2018-ին

«Հրապարակ». Փաշինյանը հիմա այնքան հակառեյտինգ ունի, որքան ռեյտինգ ուներ 2018-ին

Tue, 10 Mar 2026 10:45:00 +0400


Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ական իշխանությունից դժգոհությունն օրեցօր ուժգնանում է։ Եվ չնայած Փաշինյանը եւ նրա թիմը երջանիկ են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների ներկայացրած արդյունքներից, ըստ որոնց՝ իրենց վարկանիշը 18 տոկոս է, բայց անգամ այդ թիվը մի բանի մասին է փաստում՝ հայ հանրությունը մերժում է Փաշինյանին։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն վաղուց տվել են նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ավտոբուսով տարբեր մարզեր են այցելում, էժանագին ներկայացումներ բեմադրում, օրինակ՝ արցախցի կնոջն է օգնում՝ գնումները տուն հասցնել, «կուկուռուզ ու պեռաշկի» են ուտում, քաղաքացիներին խոստումներ են տալիս եւ այլն, բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանից այնքան դժգոհ են, որ անգամ վախը չի խանգարում, որ նրան դեմառդեմ քննադատեն, թույլ չտան իրենց օբյեկտ մտնել, հանդիմանեն, որ Վեհափառին է ուզում ազատել՝ կարծես նա իր նշանակած նախարարն է։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասում է․ «Այն, ինչ կա այսօր, 2018 թվականի հետ համեմատելն ուղղակի ավելորդ է՝ այն ժամանակ Փաշինյանի ընկալումը, նրանից սպասումները, հասարակական տրամադրությունները լրիվ այլ էին, քանի որ իրավիճակն էլ լրիվ այլ էր, եւ այսօրվա հետ համեմատության եզրեր գտնելն ուղղակի անհնարին է։ Անգամ 2022-2023 թվականների հետ չենք կարող համեմատել այսօրվա պատկերը։ Նիկոլ Փաշինյանը մոտենում է այնպիսի հակառեյտինգի ցուցանիշի, որքան ռեյտինգ ուներ 2018-ին։ Եվ սա, իհարկե, նկատվում է թե՛ նրա գործողություններից, թե՛ նրա վարքագծից։ Առհասարակ, իշխանության վարքագծային ռեժիմից այդ ամենը զգացվում է։ Ինչ վերաբերում է մարզեր կատարած այցերին, ապա, օրինակ, Արտաշատում տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքացին չթողեց նրան խանութ մտնել, իմ գնահատմամբ՝ բավականին անսպասելի էր ընդհանուր պրոցեսի տրամաբանության մեջ։ Դրան հաջորդած այցերը, որոնք, չգիտես ինչու, ներկայացվում են ներկուսակցական այցեր, սակայն բացարձակապես նախընտրական քարոզարշավներ են, նկատելիորեն ավելի բծախնդրորեն էին կազմակերպված, որպեսզի հնարավորինս նման անակնկալներից խուսափեն։ Բայց անգամ այդ դեպքում արձանագրվում են նման պատկերներ, ինչը վկայում է իրավիճակի տարբերության մասին։ Անգամ բավականին մանրակրկիտ եւ նույնիսկ որոշակի իմաստով բեմադրված հանդիպումների, շփումների պարագայում, երբ բծախնդրորեն են կազմակերպվել այդ այցերը, տեղի են ունենում իրականության ճեղքումներ։ Նկատելի եւ ակնհայտ է, որ հանդիպումներից առաջ սցենար է մշակվում, դերեր են բաշխվում, եւ այդ արցախցի կնոջ մասնակցությամբ դեպքը հենց այդ շարքից էր։ Նպատակային փորձել էին սիմետրիա ստանալ։ Քանի որ համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ արտաշատցի խանութպանն արցախցի է, որոշեցին մեկ այլ արցախցու հետ ստեղծել սիմետրիա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատվիրատուներ կա՞ն. Հարց` Վալոդյա Գրիգորյանին սպանողին

Պատվիրատուներ կա՞ն. Հարց` Վալոդյա Գրիգորյանին սպանողին Tue, 10 Mar 2026 17:01:13 +0400 Latest news from…

14 րոպե ago

Ոսկին համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Ոսկին համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ Tue, 10 Mar 2026 17:00:22 +0400 Ոսկին միջազգային բորսաներում…

15 րոպե ago

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը»

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը» Tue, 10 Mar 2026 16:45:05 +0400 Ինչ…

30 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանի արյունոտ հագուստներն են ցուցադրվում. ինչ է ներկայացնում բժիշկը

Վալոդյա Գրիգորյանի արյունոտ հագուստներն են ցուցադրվում. ինչ է ներկայացնում բժիշկը Tue, 10 Mar 2026 16:43:12…

32 րոպե ago

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը Tue, 10 Mar 2026 16:30:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

44 րոպե ago

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո Tue, 10 Mar 2026 16:08:29 +0400 Latest news…

1 ժամ ago