Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե. Լևոն Ազիզյան

Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե. Լևոն Ազիզյան

Sun, 21 Jun 2026 12:15:01 +0400


2026 թ.-ի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 21-ը բարձր Արևի օր, Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ 2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ ազդարարելով աստղագիտական ​​ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում։

Միևնույն ժամանակ, Հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ Սա տեղի է ունենում, քանի որ ամառային արևադարձի ժամանակ Արևը ծագում է հյուսիս-արևելքից և մայր է մտնում հյուսիս-արևմուտքից, կեսօրին հասնելով հարավում հորիզոնի վերևում իր ամենամեծ բարձրությանը։ Այսպիսով, հունիսի 21-ի կեսօրին Հյուսիսային կիսագնդում կարելի է դիտարկել տարվա ամենակարճ ստվերները և ամենաբարձր Արևը։

Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե։ Համեմատության համար, ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում ցերեկվա տևողությունը ընդամենը 9 ժամ 19 րոպե է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

1.9 մլրդ՝ ՆԳՆ-ի՞ն

1.9 մլրդ՝ ՆԳՆ-ի՞ն Thu, 08 Oct 2026 10:50:03 +0400 ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ներքին…

6 րոպե ago

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հանդիպումը` անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների հետ

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հանդիպումը` անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների հետ Thu, 08 Oct…

9 րոպե ago

«Հրապարակ»․ ԽՍՀՄ-ում երբ մարդ էր անցնում սահմանը, սահմանապահների հրամանատարին պաշտոնից հեռացնում էին

«Հրապարակ»․ ԽՍՀՄ-ում երբ մարդ էր անցնում սահմանը, սահմանապահների հրամանատարին պաշտոնից հեռացնում էին Thu, 08 Oct…

10 րոպե ago

Ռոնալդուն դիմել է Մեսսիին. համացանցը «պայթում է»

Ռոնալդուն դիմել է Մեսսիին. համացանցը «պայթում է» Thu, 08 Oct 2026 10:37:47 +0400 Լիոնել Մեսսիի՝…

18 րոպե ago

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին Thu, 08 Oct 2026 10:30:24…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու Thu, 08 Oct 2026 10:15:50…

40 րոպե ago