Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե. Լևոն Ազիզյան

Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե. Լևոն Ազիզյան

Sun, 21 Jun 2026 12:15:01 +0400


2026 թ.-ի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 21-ը բարձր Արևի օր, Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ 2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ ազդարարելով աստղագիտական ​​ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում։

Միևնույն ժամանակ, Հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ Սա տեղի է ունենում, քանի որ ամառային արևադարձի ժամանակ Արևը ծագում է հյուսիս-արևելքից և մայր է մտնում հյուսիս-արևմուտքից, կեսօրին հասնելով հարավում հորիզոնի վերևում իր ամենամեծ բարձրությանը։ Այսպիսով, հունիսի 21-ի կեսօրին Հյուսիսային կիսագնդում կարելի է դիտարկել տարվա ամենակարճ ստվերները և ամենաբարձր Արևը։

Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե։ Համեմատության համար, ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում ցերեկվա տևողությունը ընդամենը 9 ժամ 19 րոպե է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող

Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող Sun, 06 Sep 2026 09:01:37 +0400 Հայաստանի ներկայացուցիչ …