Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

Wed, 11 Nov 2026 20:54:20 +0400


Հանկարծամահ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Դարչիևը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մահվան պատճառը չի նշվում։ Դարչիևը 66 տարեկան էր։

Դարչիևը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում: 2003–ին նա նշանակվել է Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն, իսկ 2005-ին` ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ: 2010-2014թթ. ղեկավարել է Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտը, իսկ 2014թ. հոկտեմբերին Կանադայում ՌԴ դեսպան է նշանակվել և այդ պաշտոնում աշխատել մինչև 2021թ. հունվարը: Դրանից հետո Դարչիևը վերադարձել է Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնին: 2016թ. նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի կոչում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով