Մի երկիր, որը Սաֆարnվ է փառաբանում, ինչպես կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Արամ Վարդևանյան
Sun, 08 Nov 2026 22:12:01 +0400

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Անկախության հռչակագրում տեղ գտած բոլոր այն դրույթները, օրինակ՝ հայ ժողովրդի հարատևությունը, բարեկեցությունը, միջազգային իրավունքին հավատարմությունը․ ահա հենց դրանք է ուզում հանել Ալիևը։
Դուք աշխարհում չեք տեսնի մեկ այլ օրինակ, երբ մի երկիր մեկ այլ երկրի ասի՝ քո Սահմանադրությունը ուզում եմ այսպես փոխվի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած բոլոր հնարավոր վախերի պայմաններում, մերժել են իշխող ուժի ցանկությունը՝ ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Ուղղակի մերժել են։
Ամեն ինչ էլ կլինի․ ուժեղ Հայաստանը կլինի, Հայաստանում փոփոխություններ կլինեն, Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր