Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի

Thu, 01 Oct 2026 22:48:24 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։
Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։
Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։
Մենք պահանջում ենք.
Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։
Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։
Հոկտեմբերի 2
Ժամը՝ 15:00-ին
Վայրը՝ ԱԱԾ շենքի դիմաց

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

20 հայ գերիները Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում կստանան. Էրիկ Սիոտի

20 հայ գերիները Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում կստանան. Էրիկ Սիոտի Fri, 23 Oct 2026 16:53:37 …