Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Ո՞վ է ստանալու Ռոնալդուի լեգենդար «7» համարը

Ո՞վ է ստանալու Ռոնալդուի լեգենդար «7» համարը

Thu, 01 Oct 2026 22:30:59 +0400


Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականի ճամբարից հեռանալուց հետո հայտնի է դարձել, թե ով կկրի ազգային թիմի համար խորհրդանշական դարձած «7» համարի մարզաշապիկը։

Հանրահայտ մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Ռոնալդուի բացակայության պայմաններում Պորտուգալիայի «7» համարը կհանձնվի Ռաֆայել Լեաոյին։ Ռոմանոն, հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի տվյալներին, նշել է, որ Լեաոն առաջիկա հանդիպումների հայտացուցակում ընդգրկվել է հենց «7» համարով։

Մինչ այս Լեաոն Պորտուգալիայի հավաքականում հանդես էր գալիս «17» համարի մարզաշապիկով։ Ռոնալդուի հեռանալուց հետո այդ համարը կկրի Ֆաբիու Սիլվան, իսկ Լեաոն կստանա ազգային թիմի պատմության ամենահայտնի համարներից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն Fri, 02 Oct 2026 23:45:32 +0400 Պորտուգալացի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով