Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Կառուցել են Ռոնալդուի՝ աշխարհում ամենամեծ արձանը

Կառուցել են Ռոնալդուի՝ աշխարհում ամենամեծ արձանը

Mon, 23 Nov 2026 22:30:01 +0400


Չինական Շանհայ քաղաքում կառուցել են պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուհի յոթմետրանոց արձանը։ Այն աշխարհում Ռոնալդուի ամենամեծ արձանն է։ Արձանը գտնվում է CR7նորաբաց թանգարանի հարեւանությամբ։ Ռոնալդուն պատկերված է պորտուգալական հավաքականի համազգեստով, «7-րդ համարի» մարզաշապիկով։ Բացման արարողությանը ներկա են եղել Ռոնալդուի ազգականները։ Ֆուտբոլիստը արարողությանը չի մասնակցել։ Նորաբաց թանգարանը ունի երեք հազար քառակուսի մետր տարածք, տասը թեմատիկ հատվածներ, որտեղ ներկայացված են մարզիկի հետ կապված թվով քառասուն ցուցանմուշներ։ Այցելուները կկարողանան ծանոթանալ նաեւ Ռոնալդուի կյանքի մանրամասների, անցկացրած մանկության եւ այլ կենսագրական մանրամասների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Նրան խաբել են»․ այս ամենի հետևում ավելի մեծ սկանդա՞լ է թաքնված

«Նրան խաբել են»․ այս ամենի հետևում ավելի մեծ սկանդա՞լ է թաքնված Tue, 17 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով