Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը

Mon, 23 Nov 2026 21:00:20 +0400


Աշխարհում զգալիորեն ավելանում են կարմրուկով հիվանդացության դեպքերը։ Դրանք պայմանավորված են պատվաստումների գործընթացում թույլ տված թերացումների հետ, որոնք իրենց հերթին պայմանավորված են կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ առաջացած խնդիրներով։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, հիվանդությունը սկսել է գլուխ բարձրացնել Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում եւ Բոլիվիայում, որոնք այլեւս չեն հանդիսանում կարմրուկին հաղթած տարածքներ։ Այդ կարգավիճակից զրկվել են նաեւ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Կանադան։

Պաշտոնական տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներում 5,4 հազար հիվանդացության դեպք է գրանցվել։ Սա 91 թվականից ի վեր, հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է։ Մեքսիկայում այս թիվը կազմել է 13,9 հազար, Բոլիվիայում՝ 100, ինչն այդ երկրի համար վերջին երկու տասնամյակի համար աննախադեպ ցուցանիշ է։ Մասնագետները արձանագրում են, որ այս իրավիճակը նաեւ պայմանավորված է գլոբալ առողջապահական կառույցին հատկացված ֆինանսերի կրճատմամբ, քանի որ ԱՀԿ-ն հայտնվելով ֆինանսական ծանր վիճակում չի կարող ամբողջ ծավալով իրականացնել իր առաքելությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը Sat, 03 Oct 2026 23:30:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով