Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Աշխարհում ժանտախտով հիվանդացության տարեկան բազմաթիվ դեպքեր են գրանցվում․ ԱՀԿ մասնագետ

Աշխարհում ժանտախտով հիվանդացության տարեկան բազմաթիվ դեպքեր են գրանցվում․ ԱՀԿ մասնագետ

Sat, 10 Oct 2026 17:30:26 +0400


Աշխարհում ենթադրաբար տարեկան կտրվածքով ժանտախտի հազարավոր դեպքեր են գրանցվում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչներից Մարիա վան Կերկխովեն։ Նա մանրամասնել է, որ 2019-25 թվականներին 10 երկրներում մոտ 4 հազար նման դեպք է գրանցվել։ Մահացել է 423 մարդ։

ԱՀԿ մասնագետը նաեւ ասել է, որ խոսքը վերաբերվում է ինչպես բուբոնային, այնպես էլ թոքային ձևերին։ Վան Կերկխովեն նաեւ ասել է, որ ժանտախտը հարուցվում է բակտերիայով և բուժվում հակաբիոտիկներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 30 տարեկան

Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 30 տարեկան Mon, 16 Nov 2026 13:15:03 +0400 Այսօր Արցախի հերոս …