Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ամերկացին փորձել է Հայաստանի սահմանն ապօրինի անցնել․ կալանավորվել է

Ամերկացին փորձել է Հայաստանի սահմանն ապօրինի անցնել․ կալանավորվել է

Sat, 10 Oct 2026 17:45:45 +0400


Սեպտեմբերի 26-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացին՝ Թոմաս անունով, փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի հատել հայ-վրացական սահմանը, սակայն ձերբակալվել է հայ իրավապահների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ քաղաքացին առանց համապատասխան թույլտվության և անհրաժեշտ փաստաթղթերի փորձել է ապօրինի հատել սահմանն ու անցնել Վրաստանի Հանրապետություն։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։

Թոմասի շահերի պաշտպանությունն ստանձնել է հանրային պաշտպան Հայկ Յաղուբյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը փորձել է սահմանը հատել ոչ թե սահմանային անցակետով, այլ փշալարերի վրայով։

Պաշտպանի խոսքով՝ Թոմասը Հայաստան է մուտք գործել օրինական ճանապարհով և երկրում գտնվել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Ինչ վերաբերում է սահմանն ապօրինի հատելու փորձի նպատակին, Հայկ Յաղուբյանը ասաց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է

Ստամբուլում հայկական գերեզմանատունը պղծած անձը կալանավորվել է Thu, 08 Oct 2026 11:23:20 +0400 Ստամբուլի Սկյուտար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով