Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին

Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին

Tue, 10 Mar 2026 11:23:33 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման որոշ տվյալներ՝ կապված վարչապետի հավանական թեկնածուների և ընտրական նախընտրությունների հետ։

Նրա խոսքով՝ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր տարիքային խմբերում Սամվել Կարապետյանն առավելություն ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մասնավորապես, 18–29 տարեկան երիտասարդների շրջանում Կարապետյանի առավելությունը կազմում է 18 տոկոս, իսկ 30–49 տարեկանների շրջանում՝ 4 տոկոս։

Մելոյանը նաև նշել է, որ Երևանում հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, նախընտրել է Սամվել Կարապետյանին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին ընտրել է հարցվածների 24 տոկոսը։

Բացի այդ, հարցման տվյալներով՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային ներկայումս, ապա մայրաքաղաքում ընտրողների շուրջ 35 տոկոսը իր ձայնը կտար «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլիզմն այլասերում է հասարակությանը՝ վերածելով կառավարելի հոտի

Նիկոլիզմն այլասերում է հասարակությանը՝ վերածելով կառավարելի հոտի Fri, 03 Apr 2026 18:45:02 +0400 Սկիզբը՝ նախորդ…

17 րոպե ago

Պաշտոնանկություններ Պենտագոնում

Պաշտոնանկություններ Պենտագոնում Fri, 03 Apr 2026 18:30:46 +0400 ԱՄՆ Պաշտպանության (պաշտոնապես՝ Պատերազմի) նախարարությունում պաշտոնանկություններ են…

31 րոպե ago

Ինչ է Ռուսաստանը զգուշացնում Հայաստանին. ինչ տվել եմ, կարող եմ վերցնել

Ինչ է Ռուսաստանը զգուշացնում Հայաստանին. ինչ տվել եմ, կարող եմ վերցնել Fri, 03 Apr 2026…

46 րոպե ago

Ո՞վ է վախեցրել Վալոդյա Գրիգորյանին սպանողին. հարց` դատախազին

Ո՞վ է վախեցրել Վալոդյա Գրիգորյանին սպանողին. հարց` դատախազին Fri, 03 Apr 2026 18:13:41 +0400 Latest…

48 րոպե ago

Ո՞վ է վախեցրել Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողին

Ո՞վ է վախեցրել Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողին Fri, 03 Apr 2026 18:04:18 +0400 Latest…

57 րոպե ago

Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվել

Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվել Fri, 03 Apr 2026 18:00:10 +0400 Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ…

1 ժամ ago