Նիկոլիզմն այլասերում է հասարակությանը՝ վերածելով կառավարելի հոտի

Նիկոլիզմն այլասերում է հասարակությանը՝ վերածելով կառավարելի հոտի

Fri, 03 Apr 2026 18:45:02 +0400


Սկիզբը՝ նախորդ համարներում

2020թ․ 44-օրյա պատերազմում կանխորոշված պարտության տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային շահերը, կատարելով թշնամու բոլոր պահանջները, մուրալ «խաղաղության պայմանագիր»՝ ստորացուցիչ պայմաններով, տանելով վերջնական կապիտուլյացիայի։

Մաս 3

Երբ վերլուծում ենք 2021թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, համոզված կարելի է պնդել, որ պետք է լիներ երկրորդ փուլ, որի դեպքում անխուսափելի էր նիկոլիզմի պարտությունը, դրա համար էլ գործի դրվեց մուկուչյանական մեթոդաբանությունը, ինչի արդյունքում ընտրողների մասնակցության թիվն ավելացավ եւ գերազանցեց 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցներին, որը չունի որեւէ տրամաբանական բացատրություն, հատկապես հաշվի առնելով 2018 թ․ ընտրությունների ժամանակ հասարակության շատ բարձր էմոցիոնալ տրամադրությունը, իսկ վերջին ընտրություններին ժողովրդի խիստ անկումային հոգեվիճակը, ինչպես նաեւ՝ ընտրողների զգալի մասի պասիվությունն ու մասնակցություն չունենալը, հիմնավորում է 2021-ի ԱԺ ընտրություններին թվանկարչության առկայությունը։

Փաստորեն, ընտրության արձանագրված արդյունքների համաձայն, մասնակիցների 80 տոկոսից ավելին քվեարկել է երկիրն աղետի հասցրած ուժերի օգտին` ի դեմս նախկին եւ գործող իշխանությունների, ընդ որում, ըստ արձանագրված տվյալների, 54 տոկոսը, փաստորեն, կողմ է քվեարկել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության վավերացմանը, բայց երբ ուսումնասիրում ու վերլուծում ես, իրական պատկերն այլ է։ Պարզվում է՝ 54 տոկոս ընտրազանգվածը հիմնականում ոչ թե քվեարկել է Ն․ Փաշինյանի օգտին, այլ՝ ընդդեմ նախկինների, բայց ոչ թե նրանցից վախենալու, այլ վրեժխնդիր լինելու համար, որովհետեւ քվեարկողները, մեծ հաշվով, կորցնելու բան չունեին, որ նախկինների վերադարձից վախենային, ուղղակի այդ ընտրազանգվածը վրեժխնդիր է եղել նախկիններից՝ տասնամյակներ շարունակ իրենց ապրանքի վերածելու, ընտրություններին 5000-10000 դրամով գնելու եւ կրիմինալի վերահսկողությամբ ընտրատեղամաս ուղղորդելու համար։ Քվեարկության ժամանակ աշխատել է անձնական վրեժխնդրության գործոնը, ցավոք, այն գործեց ընդդեմ ազգային շահի։ Ընտրություններում հակադրվեցին անձնական վրեժխնդրությունն ու ազգային արժանապատվությունը, որտեղ, ցավոք, պարտվեց ազգայինը, ինչն ազգային խայտառակություն էր։ Ընտրությունները չլուծեցին նաեւ քաղաքական ճգնաժամը, եւ այն, ինչ Փաշինյանն անընդմեջ կրկնում է, որ իրենք ժողովրդից մանդատ են ստացել, իրականության հետ որեւէ աղերս չունի, ավելին՝ նրանք «մանդատը» ստացել են տասնամյակներ երկիրը ճահճի մեջ ներքաշած այն ընտրազանգվածից, որոնք նախկինում քվեարկել են ընտրակաշառքով, իսկ վերջին ընտրություններում, ի հեճուկս նախկինների, քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին։

Իմ խորին համոզմամբ, այդ ընտրազանգվածը բոլոր ժամանակներում քվեարկել ու քվեարկում է իշխանությունների օգտին։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը 8 տարի ոչինչ չկարողացան անել` երկիրը տարան պատերազմի ու պարտության՝ իր կործանարար հետեւանքներով, այլեւս ի վիճակի չեն որեւէ բան դեպի դրականը փոխել, եւ նրանց իշխանավարումը ոչ միայն կորսված ժամանակ է մեր պետության համար, այլեւ լի է աղետաբեր զարգացումներով։ Աններելին այն է, որ Նիկոլն արեց առավելագույնը՝ իրենից հետո հույսի ոչ մի շող չթողնելու համար։

Նիկոլիզմի հիմնասյուներից է նաեւ ազգային արժանապատվության իսպառ բացակայությունը, նպատակ ունենալով հասարակությանը վերածել կառավարվող հոտի, որով եւ վտանգում է պետականության գոյությունը։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը նախընտրական շրջանում դարձել է առավել մտահոգիչ

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը նախընտրական շրջանում դարձել է առավել մտահոգիչ Wed, 20 May 2026 10:32:42 +0400…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Նույն ձեւով այդ գիշերն իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի

«Հրապարակ»․ Նույն ձեւով այդ գիշերն իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի Wed,…

37 րոպե ago

Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից

Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից Wed, 20…

46 րոպե ago

Փաշինյանը շեղում է ժողովրդին իր գժություններից․ ես միայն ՀՀ քաղաքացի եմ

Փաշինյանը շեղում է ժողովրդին իր գժություններից․ ես միայն ՀՀ քաղաքացի եմ Wed, 20 May 2026…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել

«Հրապարակ»․ Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել Wed, 20 May…

1 ժամ ago

Իշխանությունը հակառակորդներին քրեական գործերով չեզոքացնելու քաղաքականությունը շարունակում է

Իշխանությունը հակառակորդներին քրեական գործերով չեզոքացնելու քաղաքականությունը շարունակում է Wed, 20 May 2026 09:27:18 +0400 ՀՀ…

1 ժամ ago