«Հրապարակ»․ Ցուցակից 8 հոգու զանգել են` ստիպել, որ չառաջադրվեն

«Հրապարակ»․ Ցուցակից 8 հոգու զանգել են` ստիպել, որ չառաջադրվեն

Sat, 10 Oct 2026 11:15:27 +0400


Տավուշի մարզի Իջեւան համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում երկու ուժ է առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

Մեզ հետ զրույցում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Լեւոն Վարդապետյանը հայտնեց, որ թեկնածուների վրա՝ դիմումները լրացնելու փուլում ճնշումներ են գործադրվել, հիմա էլ տարբեր մեթոդներով խոչընդոտում են իրենց թիմին։ «Ամենասկզբում, երբ սկսեցին ճնշումները, մենք դեռ ընդամենը դիմումները տանում էինք անձնագրային բաժին, այդ դիմումներից շատ չանցած՝ դիմումատուների հետ կապվում էին շատ տարբեր մարդիկ, հիմնականում՝ իրենց ծանոթների նեղ շրջանակից, ու փորձում տարբեր մեթոդնելով՝ սպառնալով, շանտաժ անելով, թե այլ ձեւերով, որպեսզի հրաժարվեն գրանցումից։ 8 հոգու նույն ժամանակահատվածում զանգ է եղել, բայց նրանց հաջողվել է 2 հոգու՝ մի կնոջ ու մի տղամարդու վրա ազդել, որ հրաժարվել են առաջադրվելուց, իսկ մյուսները, չնայած ճնշումներին, առաջադրվել են։ Ընդ որում՝ մեկին աշխատանքի մասով են փորձել ճնշել, իսկ մյուսի դեպքում զանգել են ծնողին, ասել, որ ձեր աղջկան փորձում են օգտագործել, որպեսզի ծնողն էլ աղջկա վրա ազդի, ու աղջիկը հրաժարվի։ Խնդիրը փորձեցինք լուծել, դիմեցինք նաեւ մեր մրցակիցներին, ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արթուր Ճաղարյանի հետ էլ ենք հանդիպել։ Ինքը հավաստիացրեց, որ տեղյակ չէ, եւ ասաց, որ հակված է խնդիրը լուծել, ճնշումներ գործադրողների անունները ճշտեց, ասաց՝ եթե անուններ տաք, ես կփորձեմ այդ հարցը կարգավորել, որ նման բան չլինի, քանի որ մենք էլ ենք լավ տրամադրված։ Իրականում, խնդիրն ինչ-որ չափով լուծվեց, որովհետեւ այդ զանգերը դադարեցին։ Հավատում եմ, որ հնարավոր է՝ ինքը կապ էլ չունենա, բայց փաստ է, որ դա եղել է, ու նաեւ փաստ է, որ իր թիմակիցները դա արել են։ Դրանից հետո սկսեցին գյուղացիների վրա ճնշումներ գործադրել, մեկին` դու ՊՆ-ի աշխատող ես, մյուսին՝ գիտենք, որ դու խանութ ունես ու ոնց ես աշխատում, մյուսներին՝ շատ տարբեր մեթոդներով, որպեսզի ոչ միայն իրենք մեր օգտին չքվեարկեն, նաեւ չաջակցեն, մեր օգտին քարոզարշավ չիրականացնեն»։

Վարդապետյանի խոսքով՝ հիմա էլ ճնշումները շարունակվում են, սակայն դրանց բնույթն է փոխվել․ «Մեր գյուղում՝ Աչաջուրում, նկատել ենք, որ սկսել են պաստառները պոկել, օրինակ՝ մենք ունենք տեղ, որը շտաբ չէ, բայց անգամ մինչեւ ընտրությունները այնտեղ ենք ընկերներով մեկ-մեկ հավաքվում, այլ տեղից պոկել էին մեր պաստառը, մանրացրել ու էդտեղ լցրել։ Դա արդեն ցույց է տալիս, որ գործողություններում միտում կա, քանի որ այդտեղ մենք պաստառ չունեինք փակցված, եւ պաստառը հատուկ այլ տեղից էին պոկել բերել։ Բացի այդ, գյուղերում լուրեր են տարածում, որ եթե ընդդիմությանը ձայն տան, ծրագրեր չեն մտնի։ Օրինակ, եթե ընդդիմությունը լավ ձայն հավաքի տվյալ գյուղում կամ փողոցում, ծրագրերը կչեղարկվեն կամ` չեն արվի։ Բացի այդ, մեզ կապում են տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց նման բան չկա, մեզնից մի մասն անկուսակցական է, մի մասն էլ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ է, եւ բացի այս կուսակցությունը, որեւէ այլ կուսակցության հետ կապ չունենք»։

Հարցին՝ իսկ կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ հարցը քննարկվե՞լ է, եւ արդյոք նա մասնակցելո՞ւ է քարոզարշավին, Վարդապետյանը պատասխանեց․ «Մենք ենք փորձում հակազդել դրան ու դրա համար հանրայնացրել են, ու եթե կուսակցությունով առաջադրվել ենք ու հանրային խոսում ենք այս ամենի մասին, բնականաբար, գաղափարական առումով այս ամենի հետ համակարծիք ենք։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին, դժվար մասնակցի, քանի որ ՏԻՄ ընտրություններ են, ու մենք ավելի շատ կենտրոնացել ենք գյուղերում մեր ծանոթների հետ, քանի որ տարբեր գյուղերից մենք թեկնածուներ ունենք, ու գյուղերում մեզ ճանաչում են, իսկ որտեղ էլ չունենք, գնում ենք, ծանոթանում ենք բնակիչների հետ։ Մենք ոչ թե ասում ենք` ընտրեք կուսակցություն, որն այսինչ գաղափարներն ունի, այլ ասում ենք՝ ընտրեք մարդկանց, ովքեր արդեն ցույց են տվել, որ տարբեր հարցերում մարդկանց հետ աշխատել են, խնդիրներ են բարձրաձայնել, ինչպես նաեւ՝ լուծել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլոր հաճախորդները հավասար են` խտրականություն չենք կիրառում

Բոլոր հաճախորդները հավասար են` խտրականություն չենք կիրառում Sat, 10 Oct 2026 14:15:03 +0400 Բժիշկ-կոսմետոլոգ Ռոմանիկան,…

16 րոպե ago

Երբ է Գյումրու տոնը, ինչ անակնկալ է սպասվում գյումրեցիներին

Երբ է Գյումրու տոնը, ինչ անակնկալ է սպասվում գյումրեցիներին Sat, 10 Oct 2026 14:07:09 +0400…

24 րոպե ago

Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերը

Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերը Sat, 10 Oct 2026 14:00:21 +0400 Ռուսական…

31 րոպե ago

Զորամասերից մեկում հայտնաբերել են զինծառայող Ա․Ղ․-ի դին

Զորամասերից մեկում հայտնաբերել են զինծառայող Ա․Ղ․-ի դին Sat, 10 Oct 2026 13:55:21 +0400 Հոկտեմբերի 10-ին…

36 րոպե ago

COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի

COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի Sat, 10 Oct 2026 13:45:19 +0400…

46 րոպե ago

Զելենսկին «չդիմացավ»․ ինչպե՞ս կարձագանքի Թրամփը նրա վիրավորանքին

Զելենսկին «չդիմացավ»․ ինչպե՞ս կարձագանքի Թրամփը նրա վիրավորանքին Sat, 10 Oct 2026 13:30:03 +0400 Ուկրաինայի առաջնորդ…

1 ժամ ago