«Հրապարակ»․ Հեծանիվը մոռացանք, ծրագիրը չաշխատեց

«Հրապարակ»․ Հեծանիվը մոռացանք, ծրագիրը չաշխատեց

Tue, 10 Mar 2026 11:45:19 +0400


«Կուկուռուզ-պեռաշկի-սուջուխ» օպերացիայից առաջ Փաշինյանը հանրությանը զբաղեցնում էր հեծանվավազքով՝ օրական 20-30 կիլոմետր ճանապարհ էր անցնում․ նրան մե՛կ կարելի էր տեսնել Դիլիջանի ոլորաններին, մե՛կ՝ Երեւանի մատույցներում, մինչեւ անգամ Բեռլինում ու Լոնդոնում էր հեծանիվ վարում։ «Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես»,- կատակում էր Փաշինյանը: Փաշինյանի՝ հեծանիվ վարելու ակտիվ շրջանում սկսվեց հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների տրամադրումը, 2024-ից սկսվեց դպրոցականների համար ՀՀ վարչապետի գավաթի համար խճուղային հեծանվավազքի մրցաշարերի անցկացումը: ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ դրեց ծրագիր՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթեւեկության այլընտրանքային ձեւերի խթանման միջոցառումների անցկացման մասին, որն ուղղված է հեծանիվները՝ որպես երթեւեկության միջոց, առավել ակտիվ օգտագործելուն:

Ծրագրի շրջանակներում ուսում­նական հաստատությունների ուսանողները, աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կունենան վարկով հեծանիվ ձեռք բերել, իսկ վարկերի տոկոսադրույքները պետությունը կսուբսիդավորի, քանի որ դա նպաստում է «հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացմանը, հանրային երթեւեկության այլընտրանքային ձեւերի զարգացմանը»:

Նախագծից 1 տարի անց գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳՄՍՆ, որպեսզի տեղեկանանք, թե նշված ծրագրի շրջանակներում որքան արժե 1 հեծանիվը, եւ հեծանիվ ձեռք բերելու համար մինչ օրս քանի անձ է դիմել՝ այդ ծրագրից օգտվելու: Նախարարությունից պատասխանել են. «Հեծանիվի, ներառյալ հեծանիվի հետ միաժամանակ գնվող սաղավարտի, ծնկների բարձիկների եւ ձեռնոցների գնման համար տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել մինչեւ 300 հազար դրամ՝ հիմք ընդունելով 2025 թ․ մարտի 27-ի 341-Ն որոշումը: Միաժամանակ հայտնում ենք, որ 2025-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնքել է պայմանագրեր՝ հետեւյալ բանկերի հետ․ «Էվոկաբանկ» ԲԲԸ, «Ֆասթբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ եւ «Յունիբանկ» ԲԲԸ»:

Քանի որ նախարարությունից չպատասխանեցին, թե քանի անձ է դիմել ծրագրից օգտվելու համար, ուստի հարցումներ ուղարկեցինք նաեւ բանկերին, որոնց հետ նախարարությունը պայմանագիր է կնքել: Խնդրեցինք պատասխանել, թե քանի անձ է դիմել բանկ: «Հայէկոնոմբանկ»-ից հայտնեցին, որ հայցվող տեղեկությունը Բանկի ներքին գաղտնի տեղեկատվություն է, եւ իրենք իրավասու չեն տրամադրել: «Ֆասթբանկ»-ից պատասխանեցին, որ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցության շրջանակներում հեծանիվների եւ համապատասխան պարագաների ձեռքբերման վարկավորման ծրագիրը դեռ չի մեկնարկել, հայտերը դեռ չեն ընդունվում, հետեւաբար, շահառուների վերաբերյալ տվյալներ չկան, եւ ծրագիրը նախապատրաստական փուլում է: «Էվոկաբանկը» մեր հարցմանը չպատասխանեց:

Նկատենք, որ հեծանիվ վարողներն ասում են, որ ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում հեծանվային ուղիների բացակայության պատճառով խիստ վտանգավոր է հեծանիվ վարելը, եւ անգամ հեծանիվ ունեցողները խուսափում են այն որպես փոխադրամիջոց օգտագործելուց։ Օրինակ, Երեւանում հեծանիվ վարելու համար պետք է Փաշինյանի թիկնազորը նախապես ճանապարհ բացի եւ երթեւեկությունը կանգնեցնի, որ անփորձանք մի քանի կիլոմետր վարես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատվիրատուներ կա՞ն. Հարց` Վալոդյա Գրիգորյանին սպանողին

Պատվիրատուներ կա՞ն. Հարց` Վալոդյա Գրիգորյանին սպանողին Tue, 10 Mar 2026 17:01:13 +0400 Latest news from…

16 րոպե ago

Ոսկին համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Ոսկին համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ Tue, 10 Mar 2026 17:00:22 +0400 Ոսկին միջազգային բորսաներում…

16 րոպե ago

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը»

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը» Tue, 10 Mar 2026 16:45:05 +0400 Ինչ…

32 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանի արյունոտ հագուստներն են ցուցադրվում. ինչ է ներկայացնում բժիշկը

Վալոդյա Գրիգորյանի արյունոտ հագուստներն են ցուցադրվում. ինչ է ներկայացնում բժիշկը Tue, 10 Mar 2026 16:43:12…

34 րոպե ago

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը Tue, 10 Mar 2026 16:30:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

46 րոպե ago

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո Tue, 10 Mar 2026 16:08:29 +0400 Latest news…

1 ժամ ago