Երեքշաբթի , 31 Մարտի 2026

Ուր է մեկնում ու ինչու

Ուր է մեկնում ու ինչու

Tue, 10 Mar 2026 11:53:52 +0400


Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2026 թվականի մարտի 11-14-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի և Ուզբեկստանի Հանրապետության պետական հարկային կոմիտեի կողմից կազմակերպվող՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովի 3-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Հակոբյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղմանծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Mon, 30 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով