Չի´լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել

Չի´լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել

Tue, 10 Mar 2026 12:24:42 +0400


Վերջին շրջանում հանդիպումների ժամանակ ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ կարգախոսով ենք մենք գնալու ընտրությունների։
Մի բան հաստատ կարող եմ ասել. չի´ լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել։ Կարգախոսը պետք է լինի բնական՝ մարդկանցից, իրական կյանքից եկող։

Ես ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում՝ բոլոր սոցիալական խավերի, տարբեր տարիքների։
Ի՞նչ են ուզում մարդիկ.
– Որ իրենց երկրում հանգիստ, անվտանգ ապրեն,
– Որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված
– Որ երկրում արդար բարքեր լինեն,
– Որ երիտասարդները չմտածեն երկրից հեռանալու մասին,
– Որ երեխա ունենալը ոչ թե բեռ համարվի, այլ՝ երջանկություն, որ տուն ունենալը ոչ թե երազանք լինի, այլ՝ լուծվող հարց,
– Որ բիզնեսը լինի պաշտպանված,
– Որ գյուղում ապրելը լինի եկամտաբեր ու շահավետ,
– Որ առաջ գնա գիտելիք, աշխատասիրություն ունեցողը, ոչ թե սրա-նրա բարեկամը,
– Որ պետական կառավարման համակարգում արժանի տեղ զբաղեցնեն կրթված, ազնիվ մարդիկ, գիտելիք ու փորձ ունեցողները, ոչ թե՝ ըստ կուսակցական պատկանելության,
– Որ երկրում լինի ներքին համերաշխության մթնոլորտ, ոչ թե բոլորը բոլորին ատեն կամ նախանձեն,
– Որ մարդիկ կարողանան իրենց կյանքը տարիներով իրենց երկրում պլանավորել, որ տարեցտարի աճ ու զարգացում լինի,
– Որ մեր երկիրն ունենա դաշնակիցներ,
– Որ հայը հաղթահարի այսօրվա խեղճությունը,
– Որ հայը նորից դառնա աշխարհում հարգված, հեղինակություն վայելող, իր ազգակցին օգնող։
Առաջին հայացքից՝ սրանք պարզ, հասարակ մարդկային ցանկություններ են։ Բայց հենց այս հասարակ ցանկություններից է ձևավորվում հանրային մթնոլորտը, որն օգնում է ունենալ դրական մտածող, ստեղծող հասարակություն, հենց այդ մթնոլորտն է ստեղծում ամուր, անվտանգ երկիր։ Այնպես որ, կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու։ Այդ կարգախոսը պիտի լինի մեր հասարակության ընդհանուր առաջարկը՝ մեր երկրի զարգացման, ապագայի համար։ Պիտի իր մեջ ամփոփի մեր հավաքական առաջարկը մեր երկրին, Առաջարկը՝ Հայաստանին։
Մենք այդպես էլ անելու ենք։ Այդ կարգախոսը մենք միասին պիտի ստեղծենք և միասին էլ իրականություն դարձնենք։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամենալավ «սոցիոլոգիան» համեմատությունն է՝ Փաշինյանի այցի եւ «Ուժեղ Հայաստանի» միջոցառման միջեւ

Ամենալավ «սոցիոլոգիան» համեմատությունն է՝ Փաշինյանի այցի եւ «Ուժեղ Հայաստանի» միջոցառման միջեւ Tue, 10 Mar 2026…

12 րոպե ago

Իշխանությունների հետ համագործակցելը, անգամ «հանուն պետության փրկության» մանկամտություն է

Իշխանությունների հետ համագործակցելը, անգամ «հանուն պետության փրկության» մանկամտություն է Tue, 10 Mar 2026 18:00:00 +0400…

27 րոպե ago

Ով կապ ունի էս սպանության հետ, նա թուրք, միաբջիջ անխիղճ ա. Վալոդյա Գրիգորյանի ընկեր

Ով կապ ունի էս սպանության հետ, նա թուրք, միաբջիջ անխիղճ ա. Վալոդյա Գրիգորյանի ընկեր Tue,…

30 րոպե ago

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Եկեղեցու դեմ հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Եկեղեցու դեմ հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել…

41 րոպե ago

8 օրում կորցրել են 11 թանկարժեք ԱԹՍ

8 օրում կորցրել են 11 թանկարժեք ԱԹՍ Tue, 10 Mar 2026 17:30:11 +0400 Միացյալ Նահանգները…

56 րոպե ago

Արոնյանը՝ եզրափակիչում. մանրամասներ

Արոնյանը՝ եզրափակիչում. մանրամասներ Tue, 10 Mar 2026 17:15:44 +0400 Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Ամերիկայի…

1 ժամ ago