Ինչ դեր է խաղալու Վրաստանը ՀՀ ընտրություններում

Ինչ դեր է խաղալու Վրաստանը ՀՀ ընտրություններում

Tue, 10 Mar 2026 13:15:34 +0400


Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Վրաստան։ Առաջին հայացքից դա ոչնչով աչքի չընկնող իրադարձություն է, առավել եւս՝ որեւէ կերպ սենսացիոն իրադարձություն համարել չի կարելի։ Ի վերջո, Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ չկան սուր հակասություններ։ Հայաստանն այսօրվա դրությամբ ունի երկու բաց սահման՝ Իրանի եւ Վրաստանի հետ։ Իրանը ռեգիոնում դիտարկվում է որպես կայունության ու անդորրի բալանսն ապահովող ուժ։ Իսկ Վրաստանը պարզապես հանգիստ եւ խաղաղ հարեւան-բարեկամ երկիր է։ Սակայն, ամեն դեպքում, այդ այցն ուշադրության արժանի է՝ գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը եւ հիշեցնում, որ 2024 թվականի հունվարին Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, եւ երկուստեք թերեւս կար ցանկություն՝ այդ ձեւը բովանդակությամբ լցնելու։

Տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումը, իսկ Սիգնախիում անցկացվեց հայ-վրացական տնտեսական համագործակցության հարցերով 15-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Երկկողմ օրակարգը, նաեւ հաշվի առնելով ներկայում ռեգիոնում տիրող անհանգիստ վիճակը, բավականին մեծ է, եւ այս այցելությամբ բոլոր հարցերը սպառել հնարավոր չէ, սակայն, այցի հետ կապված եւ այցի ընթացքում Փաշինյանի արած հայտարարություններում հնարավոր չէ չզգալ նախընտրական շրջանին հատուկ նոտաներ։ Օրինակ այն, որ Փաշինյանը շեշտում է, թե Վրաստանի աջակցությունը զգում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցում։

Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Ադրբեջանի տարածքով ոչ մի գնացք չի անցել, միայն Վրաստանի տարածքով են գնացքներն անցել, իսկ հիմա անցնում են թե՛ Ադրբեջանի տարածքով, թե՛ Վրաստանի։ Իհարկե, սրանք սոսկ նախընտրական հայտարարություններ չեն, ըստ Մարկեդոնովի, սակայն կարելի է համարել, որ, ըստ էության, Հայաստանը սկսել է ամբողջովին ապրել նախընտրական օրակարգով։ Հատկապես, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում խաղաղության, համագործակցության եւ Հայաստանի՝ ռեգիոնալ հանգույց դարձնելու թեմաները դառնալու են ՔՊ-ի ծրագրային առաջնահերթ թեզիսները։ Մարկեդոնովի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ բոլոր առաջնորդները՝ թե՛ հարեւան երկրների, թե՛ մեծ տերությունների, այսպես թե այնպես, իրեն աջակցում են։ Դա ուզում է ներհայաստանյան կյանքում որպես ազդակ ծառայեցնել, որ այլ ուժեր ու այլընտրանքներ նրանց կողմից չեն դիտարկվում՝ ամփոփում է ռուս քաղաքագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համայն հայության համար ինքը ոչինչ չի որոշում

Համայն հայության համար ինքը ոչինչ չի որոշում Wed, 01 Apr 2026 14:00:45 +0400 Latest news…

12 րոպե ago

Բայց չենք թողնի Թրամփին, մինչև վրեժ չլուծենք․ Իրանը վճռական է

Բայց չենք թողնի Թրամփին, մինչև վրեժ չլուծենք․ Իրանը վճռական է Wed, 01 Apr 2026 14:00:42…

12 րոպե ago

Այս խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին

Այս խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին Wed, 01 Apr 2026…

27 րոպե ago

Էտել են ծաղկած ծառերը

Էտել են ծաղկած ծառերը Wed, 01 Apr 2026 13:43:11 +0400 Ծաղկած ծառերը էտել՝ նշանակում է.…

29 րոպե ago

Կալանավորված Դավիթ Մինասյանը փաստաբանին միայն մեկ հարց է տվել

Կալանավորված Դավիթ Մինասյանը փաստաբանին միայն մեկ հարց է տվել Wed, 01 Apr 2026 13:38:11 +0400…

34 րոպե ago

Փաշինյանը հայերին ու թուրքերին հավասարեցնում է, պատմական արդարությունից էլ հրաժարվում

Փաշինյանը հայերին ու թուրքերին հավասարեցնում է, պատմական արդարությունից էլ հրաժարվում Wed, 01 Apr 2026 13:33:29…

39 րոպե ago