Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում

Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում

Tue, 10 Mar 2026 15:26:36 +0400


Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։

Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 27 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 61 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։

Նոյեմբեր ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 21 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։

Այսինքն, վերջին չորս ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
Այս վտանգավոր զավթողական ծրագիրը կանխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում, այլև իրենց քայլերով ապացուցում են, որ պատրաստ են շարժվել գլխավորապես Ադրբեջանից թելադրվող օրակարգերով, հակաեկեղեցական արշավը դրա ամենավառ դրսևորումներից մեկն էր։

Ես սա արձանագրում եմ մեծ ցավով՝ ՀՀ ներկայիս իշխանության մնալու դեպքում Հայաստանը իրապես գնալու է Ադրբեջանի կողմից թելադրվող վտանգավոր և էքսպանսիոնիստական ծրագրերի իրագործման ճանապարհով։ Կարող ենք սա չնկատելու տալ, բայց այդպես է՝ Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում, և դրա պատճառն այնքան բացահայտ է․․․

Տաթևիկ Հայրապետյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ե՞րբ Հայաստան կհասնի հացահատիկն Ադրբեջանի տարածքով

Ե՞րբ Հայաստան կհասնի հացահատիկն Ադրբեջանի տարածքով Mon, 09 Mar 2026 11:23:04 +0400 Ռուսական հացահատիկ տեղափոխող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով