Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը

Tue, 10 Mar 2026 16:30:52 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները մասնավոր կերպով խորհուրդ են տվել նախագահին ավարտել պատերազմը՝ հանրային աջակցությունից չզրկվելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հաղորդման, ԱՄՆ նախագահին զարմացրել է այն, որ Թեհրանը հրաժարվել է հանձնվել։ Թրամփի շրջապատում կարծում են, որ անհրաժեշտ է ռազմական հակամարտությունն ավարտելու կամ պատերազմից դուրս գալու պլան մշակել եւ այն մատուցել որպես ամերիկյան զորքերի կողմից առաջադրված խնդիրները կատարած լինելու մասին իրողություն, որով պատերազմի շարունակումը դառնում է անիմաստ։

Եթե հակամարտությունը Իրանի հետ ձգձգվի, ապա Թրամփի հանրային աջակցությունը պարզապես կփլուզվի։ Հատկապես, որ այժմ էլ նրան աջակցողների տեսակարարա կշիռը շատ փոքր է։ «Երբ թանկանում են նավթն ու գազը, թանկանում է ամեն բան։ Իսկ ապրանքների եւ ծառայությունների թանկացումը, կամ որ նույնն է՝ դրանց հասանելիության սահմանափակումը արդեն խնդիր է։ Նոր գնաճը կարող է լուրջ պրոբլեմների բերել»,- ասված է հոդվածում՝ մեջբերելով Թրամփի խորհրդականներից մեկի խոսքերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի որոշումը՝ հարվածել Իրանին հակաօրինակա՞ն է․ Սենատի արձագանքը

Թրամփի որոշումը՝ հարվածել Իրանին հակաօրինակա՞ն է․ Սենատի արձագանքը Thu, 05 Mar 2026 11:30:34 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով