Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Իրանի հարցում տարակարծություն են ունեցել

Իրանի հարցում տարակարծություն են ունեցել

Tue, 10 Mar 2026 18:30:48 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ինքն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իրանի հարցում համակարծիք չեն եղել։ Ֆլորիդյան Դորալեում ունեցած ասուլիսի ընթացքում՝ նախագահ Թրամփը ասել է, որ սխալ են այն տեղեկությունները, թե ինքը հիասթափված է Վենսից։ Պարզապես Իրանի հարցում Վենսը փիլիսոփայական առումով այլ մոտեցում է ունեցել քան ինքը։ Իսկ առհասարակ իրենք հիանալի կարողանում են մեկմեկու հետ լեզու գտնել։ «Կարծում եմ, որ նա շատ ավելի նվազ էնտուզիազմով էր նայում ռազմական գործողություն իրականացնելու հեռանկարին։ Սակայն ես համարեցի, որ պետք է դա անենք։ Ես չզգացի, թե ընտրություն ունենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նշենք, որ ոչ հեռու անցյալում եւ Թրամփը եւ Վենսը կտրուկ հայտարարում էին, որ դեմ են Մերձավոր Արեւելքում ռազմական օպերացիա անցկացնելուն եւ առհասարակ՝ ԱՄՆ սահմաններից դուրս զինուժի կիրառմանը։ Սկսելով Իրանի դեմ ռազմարշավը՝ Թրամփը խորացրեց պառակտումը իր իսկ կողմնակիցների ու կուսակիցների մեջ, նկատում են փորձագետները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ են թաքցնում Պապիկյանն ու Փաշինյանը. բողոքի ակցիա

Ի՞նչ են թաքցնում Պապիկյանն ու Փաշինյանը. բողոքի ակցիա Tue, 10 Mar 2026 11:59:59 +0400 «Միասնության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով