Երեքշաբթի , 10 Մարտի 2026

Խոցելի խմբերում գտնվող արցախցիներից պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ

Խոցելի խմբերում գտնվող արցախցիներից պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ

Tue, 10 Mar 2026 18:25:18 +0400


Հարգելի՛ արցախցիներ,
Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերը սոցիալապես անապահով արցախցիներին աջակցություն տրամադրելու նախապայմանով, խոցելի խմբերում գտնվող արցախցիներից տարբեր եղանակներով պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ։

Մեր հայրենակիցները խարդախության զոհ են դառնում նաև ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում` կեղծ օգտատերերի կողմից վճարի դիմաց աջակցություն տրամադրելու խոստումներին հավատալով:
Առավել ցավալին այն է, որ խարդախության զոհ են դարձել հիմնականում զոհված զինծառայողների և ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատները, որոնց խոցելի վիճակից էլ օգտվել են կեղծ օգտատերերը։

Խնդրում և հորդորում ենք չտրվել նման առաջարկներին։ Արցախցիների համար կազմակերպվող միջոցառումները հրապարակվում են տեղեկատվական շտաբի միջոցով և դրանց մասնակցելու համար որևէ ֆինանսական նախապայման լինել չի կարող։
ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում արդեն հավաքագրվում է տվյալներ՝ հետագա ընթացքավորման նպատակով։ Հետևաբար, խնդրում ենք նշված երևույթին առնչված բոլոր անձանց կապ հաստատել մեզ հետ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող աշխատանքային խմբերը շարունակում են իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ, որը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։

Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով։
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նաիրի Զարյան 17ա
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–17:00
Հեռախոս՝ 099 948 765, 091 948 765
Հարգանքով՝
Արցախի տեղեկատվական շտաբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չզարմանաք, եթե ընտրություններից օրեր առաջ Ալիևն ազատ արձակի Արցախի նախկին ղեկավարությանը

Չզարմանաք, եթե ընտրություններից օրեր առաջ Ալիևն ազատ արձակի Արցախի նախկին ղեկավարությանը Sun, 08 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով