Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Ապաշնորհությունն էլ ո՞նց է լինում

Ապաշնորհությունն էլ ո՞նց է լինում

Tue, 10 Mar 2026 19:45:39 +0400


Հայոց եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմի տապալումից հետո՝ հունվարին արդեն պարզ էր, որ այն ոչ ևս է արել, «մեծն կոմբինատորը» մտատանջության մեջ էր ընկել: Այն, ինչ պետք է իրեն պարզերես թողներ Բաքվի առջև ու միաժամանակ ամրապնդեր իր խախուտ դիրքերը, չկայացավ: Ու ավելի լավ բան չգտավ, քան պետական բյուջեի հաշվին քարոզչություն անելը: Խոսքն իրար հաջորդող երկու ակցիաների մասին է:

Կենսաթոշակների 12 տոկոս հետվճարը հունվարի 1-ից 20 տոկոս դարձնելն ու այնուհետև 10 հազար դրամով թոշակ ավելացնելն առաջին քարոզչական ակցիան էր: Եթե հատկապես հիշենք, որ նախկինում գործող 10 տոկոսը 12-ով փոխարինելու ժամանակ արդեն խոսվում էր, որ 2026-ի սկզբից դրան ցտեսություն է ասվելու: Ենթադրում եմ, որ այդ ժամանակ Նիկոլենց նախաձեռնած հակաեկեղեցական արշավն իրենց կարծիքով ավարտվելու էր հաղթանակով: Ու ոչ միայն լրացուցիչ քարոզչական քայլերի կարիք չէր զգացվելու, այլ եղածներն էլ էին կրճատվելու: Նույնիսկ ընդդիմության կողմից սպասվող, նախորդ տարվա վերջին արշավը ոչ թե հաջողության գրանցեց, այլ տապալման ճանապարհը բռնեց: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այն կնքել է իր մահկանացուն: Ինչի համար շնորհավորում ենք թե՛ նախաձեռնողին և թե՛ դրանում ակտիվորեն ներառված՝ «բարեվարքության տիպար» եպիսկոպոսներին:

Միաժամանակ ցավակցում ենք քահանաներին, ովքեր դարձան վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքի գործիքը: Ովքեր, ինչպես ասվում էր, 5 միլիոն դրամով վաճառել են իրենց անմահ հոգին սատանային: Ինչն ավելի է ծանրացնում այդ անձանց մեղքը, եթե իսկապես իրենց կոչումը տեսնում էին հոգևոր գործունեության մեջ: Դրանք, բնականաբար, որպես օգտագործված իր շուտով դեն կնետվեն: Եթե, իհարկե, արդեն չեն նետվել, ինչի վկայությունը դրանց ու իրենց ներկայացուցիչների բացակայությունն է դատաքննություններին: Կարծում եմ, որ հուլիս ամսին արդեն կյանքի կոչված իշխանափոխությունից հետո իրենք պետք է որ դիմեն դատարան այն անձանց դեմ, ովքեր շեղել են իրենց ճշմարիտ ուղուց: Դա չի փրկի իրենց հոգին, սակայն աշխարհիկ կյանքում իրենք կմաքրվեն այն կեղտից, որում հայտնվել էին իրենց կամքով:

Քարոզչական երկրորդ ակցիան երկրում առողջապահության համակարգի ապահովագրություն մտցնելու վերաբերյալ հայտարարությունն էր: Շուտով կբոլորի վարչապետության ութ տարին, սակայն Փաշինյանն այնպես էլ չդարձավ երկրի իրական ղեկավար: Ոտքի վրա որոշումներ կայացնելը (հիշենք 2018-ի հոկտեմբերի 2-ի գիշերը Ազգային ժողովի բակում կառավարության անդամներին պաշտոնից ազատելը) վերափոխվեց «սոցցանցային հարթակում» չկշռադատված որոշումներ կայացնելով: Ինչպես երևում է, ընտրողներին կաշառելու առումով կատարված այդ քայլի արդյունքում կարող է փլուզվել քչից-շատից կայացած համակարգը: Ինչպես և առաջին դեպքում՝ բացարձակ հաշվարկ չի կատարվել, թե ինչի հաշվին է կատարվելու ֆինանսավորումը: Հետո գցեցին, բռնեցին, որ առաջին դեպքում կօգտագործվի կառավարության պահուստային ֆոնդը: Ինչն, իհարկե, անմտություն է, բայց եթե այլ տարբերակ չկա, ապա հանուն իշխանության վերարտադրության ինչե՜ր չեն կատարի ամբոխները խելագարված: Չէ, ինչ խելագարված, այլոց խելագարի տեղ դրած, և ոչ թե ամբոխներ, այլ փոքրիկ մի խմբակ, որ տեղավորվում է ընդամենը մեկ ավտոբուսում:

Ինչևէ, երկրորդի առումով իրավիճակն ավելի բարդ է և լուրջ: Որպեսզի մի կերպ տեղավորվեն 2026-ի հաստատված բյուջեում, որոշել են կրճատել բժիշկներին տրվող աշխատավարձերը: Իսկ դրա համար էլ կրճատել են ամեն մի առանձին գործողության համար այս կամ այն նեղ մասնագիտության բժշկին կատարվող հատկացումները: Նաև քաոսային վիճակ են ստեղծել մասնագիտությունների միջև հատկացումներում: Բայց քանի որ մենք ապրում ենք ապաշնորհ պետական կառավարման ներքո հատկացումների չափերն էլ պետք է լինեին չկշռադատված: Ու վերը նշված վիճակն էլ պետք է լիներ քաոսային: Ինչն էլ առաջացրեց բժիշկների բողոքները: Իսկ քանի որ բժշկական կենտրոնների ֆինանսավորման պետական բաժնեմասը սովորաբար ավարտվում է տարվա կեսին կամ լավագույն դեպքում չորրորդ եռամսյակի սկզբում, առողջական խնդիր ունեցող մարդիկ գրոհեցին առողջապահական հաստատուտությունները: Ու ենթադրաբար պետական ֆինասավորումն այս տարի կարող է ավարտվել հենց տարվա կեսին:

Ինչը, որքան հասկանում եմ, շատ չի անհանգստացնում «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» կառավարությանը: Որովհետև եթե վերարտադրվեց հունիսյան ընտրությանը, ապա կդիմի միջազգային այս կամ այն հիմնադրամին: Ու, բնականաբար, կստանա օգնություն՝ որպես պարգև վերարտադրության համար: Իսկ եթե դա չհաջողվի ու վերածվի ընդդիմության, նոր իշխանությանը գլուխը թող ցավի դրա համար: Ահա այդպիսի մտայնություն ութ տարի երկիր կառավարող իշխանության առումով: Եթե մտովի վերացարկվենք մնացած արհավիրքներից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այսօր ունենք ուսուցիչներ, որոնք ընդամենը 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում

«Հրապարակ». Այսօր ունենք ուսուցիչներ, որոնք ընդամենը 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում Tue, 10 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով