Լուսանկարներն ապացուցում են հայկական սրբավայրերի ավերումը. ԱՄՆ զեկույցի մանրամասները

Լուսանկարներն ապացուցում են հայկական սրբավայրերի ավերումը. ԱՄՆ զեկույցի մանրամասները

Tue, 10 Mar 2026 23:15:00 +0400


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում տիրող իրավիճակին։

Զեկույցի հեղինակները ներառել են Ադրբեջանը Հատուկ Դիտարկման Ցանկում ( Special Watch List)։

Զեկույցում, մասնավորապես արձանագրված է՝

Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ Ադրբեջանի կողմից 2020 և 2023 թվականներին տարածքների վերադարձից հետո:

Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները բացահայտել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ արտեֆակտներ:

Բացի այդ, ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական իրեր, ինչպիսիք են Աստվածաշունչը. սակայն, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին:

Ավելին, զեկույցի հեղինակներից մեկը կցել է հատուկ կարծիք՝

Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչերի մերժման, և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծառուկյանի դեմ մի քանի գործեր կան․ որոնք են դրանք

Ծառուկյանի դեմ մի քանի գործեր կան․ որոնք են դրանք Mon, 06 Jul 2026 11:17:43 +0400…

9 րոպե ago

Ծառուկյանի փաստաբանին թույլ չէին տալիս մտնել տուն

Ծառուկյանի փաստաբանին թույլ չէին տալիս մտնել տուն Mon, 06 Jul 2026 11:15:46 +0400 ԲՀԿ առաջնորդ…

11 րոպե ago

Ով կամ ովքեր դա անեն, հնարավորություն կստանան

Ով կամ ովքեր դա անեն, հնարավորություն կստանան Mon, 06 Jul 2026 11:15:08 +0400 «ՍԴ որոշումը…

11 րոպե ago

Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավորներով, վերևում դրոններ են աշխատում

Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավորներով, վերևում դրոններ են աշխատում Mon, 06 Jul 2026 11:11:54 +0400…

15 րոպե ago

Ուզում են շոուն ապահովել. դա լինելու է

Ուզում են շոուն ապահովել. դա լինելու է Mon, 06 Jul 2026 11:10:39 +0400 ԲՀԿ առաջնորդ…

16 րոպե ago

Կարևոր՝ վարորդների համար. նոր սահմանափակումներ են լինելո

Կարևոր՝ վարորդների համար. նոր սահմանափակումներ են լինելո Mon, 06 Jul 2026 11:06:21 +0400 Երևանի քաղաքապետ…

20 րոպե ago