«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու

Wed, 11 Mar 2026 08:00:00 +0400


Արդեն որերորդ շաբաթն է՝ բժիշկներն ահազանգում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներ­դրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, սակայն նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Իսկ ոմանց աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է։ Թե ինչ հաշվարկ է գործում, ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել, առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն ներկայացնում։ Օրերս ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց՝ խորհրդարանական խմբակցություններին խնդրելով ուշադրություն դարձնել բուժաշխատողների աշխատավարձերի խնդրին։ Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքը որոշել է աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների: Հրավեր է ուղարկվել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քննարկելու ստեղծված աբսուրդ իրավիճակը։ Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արմեն Բեգոյանը վրդովվեց. «Ինչ անենք, դեղձի ծա՞ռ տնկենք»

Արմեն Բեգոյանը վրդովվեց. «Ինչ անենք, դեղձի ծա՞ռ տնկենք» Wed, 11 Mar 2026 12:21:36 +0400 Latest…

4 րոպե ago

«Հրապարակ». Լրագրողին հրապարակային վիրավորելն այս իշխանությունը խրախուսում է

«Հրապարակ». Լրագրողին հրապարակային վիրավորելն այս իշխանությունը խրախուսում է Wed, 11 Mar 2026 12:15:37 +0400 2023…

10 րոպե ago

Ինչպես հունից դուրս եկավ Բեգոյանը

Ինչպես հունից դուրս եկավ Բեգոյանը Wed, 11 Mar 2026 12:12:13 +0400 Երևանում իրականացվող ծառերի հատման…

13 րոպե ago

Մասնագետ չեմ, բայց ինձ 50 բուսաբան ամեն օր բացատրում է խնդիրները. Արմեն Բեգոյան

Մասնագետ չեմ, բայց ինձ 50 բուսաբան ամեն օր բացատրում է խնդիրները. Արմեն Բեգոյան Wed, 11…

14 րոպե ago

Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Ռոզելիա Աբգարյանին

Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Ռոզելիա Աբգարյանին Wed, 11 Mar 2026 12:09:05 +0400…

16 րոպե ago

Մանրամասներ ողբերգական վթարից

Մանրամասներ ողբերգական վթարից Wed, 11 Mar 2026 12:07:56 +0400 Երեկ ուշ երեկոյան Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի…

18 րոպե ago