«Հրապարակ». Լրագրողին հրապարակային վիրավորելն այս իշխանությունը խրախուսում է

«Հրապարակ». Լրագրողին հրապարակային վիրավորելն այս իշխանությունը խրախուսում է

Wed, 11 Mar 2026 12:15:37 +0400


2023 թ․ օգոստոսի 24-ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաժակ Թանանյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին։ 1959թ․ ծնված Խաժակ Թանանյանն Իջեւան քաղաքի բնակիչ է, քաղաքի կենտրոնում սրճարան ունի, նախկինում եղել է ՀՅԴ անդամ, այժմ խիստ իշխանամետ է՝ «նիկոլական»։

2023թ․ սեպտեմբերի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել: Այդ գործով կայացել են նախնական դատական նիստեր։ Քաղաքացիական հայցը քննող դատավոր Սարգիս Արմենակյանը գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր է համարել այն, որ Facebook սոցիալական ցանցից արտատպված թղթային լուսանկարի` «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը Facebook սոցիալական ցանցի իր էջում Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի հուլիսի 25-ի ասուլիսից հետո վիրավորական արտահայտություններով 2 գրառում է արել։

2024թ․ հուլիսի 10-ին Իջեւանում կայացած դատական նիստում դատավոր Սարգիս Արմենակյանը վճռել է Հռիփսիմե Ջեբեջյանի` ընդդեմ Խաժակ Թանանյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայցը բավարարել, պարտավորեցնել պատասխանող Խաժակ Թանանյանին՝ հրապարակայնորեն, համացանցային www.facebook.com սոցիալական ցանցի միջոցով ներողություն խնդրել հայցվոր Հռիփսիմե Ջեբեջյանից՝ հետեւյալ բովանդակությամբ. «Խաժակ Թանանյանս ներողություն եմ խնդրում Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանից՝ «լիրբ» եւ «պոռնիկ» վիրավորական արտահայտությունների համար», եւ Խաժակ Ռազմիկի Թանանյանից, հօգուտ Հռիփսիմե Ջեբեջյանի, բռնագանձել 400 հազար ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում: Խաժակ Թանանյանից, հօգուտ Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի, բռնագանձել նաեւ 200 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Խաժակ Թանանյանն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, 2025թ․ փետրվարի 28-ին որոշել է Խաժակ Թանանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2024 թ․ հուլիսի 10-ին կայացված վճիռը բեկանել է եւ գործն ամբողջ ծավալով ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։ 2026թ․ փետրվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Գեւորգյանը Դիլիջանում կայացած դատական նիստում որոշել է, ըստ հայցի Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի` ընդդեմ Խաժակ Ռազմիկի Թանանյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին քաղաքացիական գործն ընդունել վարույթ եւ նշանակել դատական նիստ` 2026 թ․ մարտի 19-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան Պուտինին խաղաղության առաջարկ է արել․ ուշագրավ հայտարարություն

Ուկրաինան Պուտինին խաղաղության առաջարկ է արել․ ուշագրավ հայտարարություն Wed, 08 Jul 2026 10:00:21 +0400 Ուկրաինայի…

10 րոպե ago

Խաղաղությունը բոլորին էլ պետք է, բայց արժանապատիվ խաղաղություն

Խաղաղությունը բոլորին էլ պետք է, բայց արժանապատիվ խաղաղություն Wed, 08 Jul 2026 09:59:12 +0400 Latest…

11 րոպե ago

«Հրապարակ». Մարզպետը հրահանգել է քանդել Բերդում իշխող կոալիցիան` չսպասելով 2027-ին

«Հրապարակ». Մարզպետը հրահանգել է քանդել Բերդում իշխող կոալիցիան` չսպասելով 2027-ին Wed, 08 Jul 2026 09:45:29…

25 րոպե ago

Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու

Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու Wed, 08 Jul 2026 09:38:09 +0400 Ասել…

32 րոպե ago

«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում

«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Wed, 08 Jul 2026 09:30:06 +0400 Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական…

40 րոպե ago

«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել

«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել Wed,…

54 րոպե ago