Թագուհին դարձել է փոխգնդապետ
Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400
Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի Մաքսիման, զինվորական պատրաստությունն ավարտելուց հետո ստացել է փոխգնդապետի կոչում։ Այս մասին հայտարարվել է Նիդերլանդների թագավորական տան հայտարարության մեջ։
«Նիդերլանդների թագուհի Մաքսիման, 23 այլ պահեստազորի սպաների հետ միասին, երդում տվեց բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յան Սվիլենսի առջև։ Պահեստազորի զինվորական պատրաստությունն ավարտելուց և երդում տալուց հետո նա ստացավ փոխգնդապետի կոչում բանակում», – ասվում է հայտարարության մեջ։
Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բրեդայի թագավորական ռազմական ակադեմիայում։