ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է
Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2026 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։
Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը։ Ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1222-Ա որոշումը:
Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը․
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Սուրեն Պապիկյան – ՀՀ պաշտպանության նախարար,
Աննա Բաբաջանյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Աննա Վարդապետյան – ՀՀ գլխավոր դատախազ,
Դավիթ Թադևոսյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար,
Լիլիթ Մկրտչյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ,
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ,
Արմեն Սիմոնյան – «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ),
Հովհաննես Մովսիսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ),
Գևորգ Քառյան – «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ),
Գուրգեն Գասպարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ),
Աշոտ Սաղյան – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)։
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Խաչատուր Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
Քրիստինե Յախշյան – Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկն․,
Նարինե Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ,
Աննա Փոլադյան – Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր,պրոֆեսոր,
Հայկ Քոչարյան – Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ։
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հասմիկ Ափրեյան – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող,
Միլենա Փափազյան – Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող,
Բենիկ Բալայան – Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող,
Մերի Բագրատյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ,
Արթուր Դավթյան – Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանող։