Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Վայրենություն

Վայրենություն

Wed, 11 Mar 2026 09:00:00 +0400


Հասարակության կուլտուրայի, հումանիզմի մակարդակը որոշելու տասնյակ, գուցե` հարյուրավոր չափորոշիչներ կան, սկսած կենցաղավարության կանոններից, վերջացրած մարդկային շփումներով ու ավանդույթներով: Բայց դրանց թվում երկու շատ կարեւոր ցուցիչ կա, որոնք խոսում են այն մասին, թե ինչպիսին է տվյալ հասարակությունը: Դա շրջակա միջավայրի` բնության եւ կենդանիների նկատմամբ հանրային վերաբերմունքն է: Այն հասարակությունը, որտեղ կենդանիների հանդեպ սադիստական, սպառողական վերաբերմունք կա, չի կարող բարձրակարգ համարվել: Նույնը` ծառի ու ծաղկի, բնական ռեսուրսների նկատմամբ վերաբերմունքին է վերաբերում: Երբ տեսնում ես, թե ինչ բարբարոսությամբ ու անփութությամբ են վարվում բնության հանդեպ մեր հասարակությունը եւ իշխանությունը, հասկանում ես, որ մի հետամնաց աֆրիկյան երկրում անգամ երեւի նման վայրենություն չկա: Որովհետեւ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ ծառը, ծաղիկը, խնամված բնությունը մաքուր օդ է, հաճելի միջավայր, առողջություն: Իսկ դրանց բացակայությունը` հիվանդություններ, կարճատեւ կյանք, տգեղ ու աղքատիկ պեյզաժ: Ո՞վ կարող է բանական բացատրություն տալ այն ամենին, ինչը վերջին տարիներին անում է Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում։ Ոչ ոք: Ինչո՞ւ են կանաչ ծառերը հատվում, դրանք փոխարինվում շիվերով, երբ քաղաքում հազարավոր հեկտարներ կան, որտեղ կարելի է նոր ծառեր տնկել` առանց հներին ձեռք տալու: Ինչո՞ւ է Երեւանի կանաչապատման ՊՈԱԿ-ը դարձել ծառ հատող, այլ ոչ թե ծառ տնկող կազմակերպություն: Այս ի՞նչ պաթոլոգիկ ատելություն է բուսականության նկատմամբ: Եվ ինչո՞ւ հանրության կարծիքը հաշվի չի առնվում: Մենք պարբերաբար հայտնաբերում ենք, որ այսուայնտեղ ծառեր են հատվել, եւ դրա մեղավորները չեն պատժվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Տիեզերական մասշտաբի խայտառակության» օրերը ձմռան նման գալիս ու չեն գնում

«Տիեզերական մասշտաբի խայտառակության» օրերը ձմռան նման գալիս ու չեն գնում Sat, 07 Mar 2026 22:15:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով