2 ժամում՝ 33 միլիոն դրամ. Գոռ Հակոբյանը նոր հայտարարություն է արել
Wed, 11 Mar 2026 10:53:53 +0400

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը հանդես է եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել։ Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։
Գոռ Հակոբյանը դիմել է հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժմանը։
2 ժամում 33 միլիոն դրամ է հավաքվել։ Գոռ Հակոբյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով դրամահավաքի ընթացքի մասին՝ նշելով, ամեն 10 միլիոնից հետո շնորհակալական տեսաուղերձով է հանդես գալու։
Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․ Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան) Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan) Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan) Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB) Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր