«Հրապարակ»․ Հենց փող է պետք, հիշում են Սաշիկին

«Հրապարակ»․ Հենց փող է պետք, հիշում են Սաշիկին

Wed, 11 Mar 2026 11:15:41 +0400


ՀՀ երրորդ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է քրեական լրահոսում, ինչ-որ գումարներ վճարում, վնաս փոխհատուցում ու էլի անհետանում: Տպավորություն է, որ նրա դեմ մի ահռելի ինստիտուտ է աշխատում: Երեկ էլ Հակակոռուպցիոն դատարանը լուր տարածեց, թե Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թթ. իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ է հափշտակել` վատնելու եղանակով։ Ինչ վատնում է դա, այն էլ՝ 17 տարի շարունակ, չեն ասում:

Աբսուրդն այն է, որ Սաշիկ Սարգսյանը երկրում չէ, եւ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով կալանքի միջնորդությունը, որոշել են, որ բարձր է նրա կողմից փախուստի դիմելու ռիսկը, եւ կիրառել են կալանք՝ հետախուզում հայտարարելով: Սաշիկ Սարգսյանին մեղադրանք ներկայացվել է նաեւ 2019 թվականին, մեղադրում էին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ՝ Մարտիրոս Սարյանի գծանկարները հափշտակելու համար: Մեղադրանքը հանվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ Սաշիկ Սարգսյանը 19 մլն 600 հազար դոլար նվիրաբերեց Արցախի պաշտպանության բանակին։ Հարկերը չվճարելու գործ էլ է եղել, որով նրան քրեական հետապնդումից ազատել են՝ պետությանը 7.5 միլիոն դոլար վճարելուց հետո: Իսկ 2024-ին վարույթ են հարուցել ապօրինի ծագման գույքի առգրավման համար. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից, հօգուտ ՀՀ-ի, բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, մոտ 6 մլրդ դրամ գումար»: Փոխկապակցված անձինք որդիներն են՝ Նարեկ եւ Հայկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, եւ որդու՝ Հայկ Սարգսյանի կինը։ Տեսնես, հիմա՞ ինչքան են ուզելու Սաշիկից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դոշիդ կախած քարտեզն էլ այդ խնձորի պես կծոտեցիր․․․

Դոշիդ կախած քարտեզն էլ այդ խնձորի պես կծոտեցիր․․․ Wed, 11 Mar 2026 15:15:31 +0400 Նիկոլ…

8 րոպե ago

Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ

Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Wed, 11…

19 րոպե ago

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն ունի

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն…

37 րոպե ago

Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ

Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ Wed, 11 Mar 2026 14:30:48 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է…

52 րոպե ago

Ամբողջ գիշեր դրամահավաքը շարունակվել է

Ամբողջ գիշեր դրամահավաքը շարունակվել է Wed, 11 Mar 2026 13:53:30 +0400 Քիչ առաջ դերասան Գոռ…

1 ժամ ago

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ

Ինչպես պիտի բաշխվեն մանդատները. մանրամասներ Wed, 11 Mar 2026 13:41:31 +0400 Փետրվարի 7-ից ուժի մեջ…

2 ժամ ago