Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Իրանը հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

Իրանը հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

Wed, 11 Mar 2026 11:30:50 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած ևս մեկ բալիստիկ հրթիռ է վնասազերծվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Նշվում է, որ հիթիռը չեզոքացվել է Գազիանթեփ նահանգի Շհինբեյ շրջանի օդային տարածքում։

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի hանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։ Նա նշել է, որ Իրանից Թուրքիայի ուղղությամբ ընթացած բալիստիկ հրթիռը ժամանակին խոցվել ու չեզոքացվել է Գազիանթեփ նահանգի Շահինբեյ շրջանի օդային տարածքում՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Դեպքի առնչությամբ զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ տարածաշրջանում լարվածությունը չսրվի և հակամարտություններն ավելի լայն ընդգրկում չունենան։

Դուրանի խոսքերով՝ Թուրքիան ևս մեկ անգամ նախազգուշացնում է բոլոր կողմերին, մասնավորապես Իրանին, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և քաղաքացիական բնակչությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի օդային տարածքը փակ կմնա

Իրանի օդային տարածքը փակ կմնա Mon, 30 Mar 2026 21:30:52 +0400 Իրանի ավիացիոն իշխանությունները հայտարարել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով