Իրանը հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

Իրանը հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ

Wed, 11 Mar 2026 11:30:50 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած ևս մեկ բալիստիկ հրթիռ է վնասազերծվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Նշվում է, որ հիթիռը չեզոքացվել է Գազիանթեփ նահանգի Շհինբեյ շրջանի օդային տարածքում։

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի hանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։ Նա նշել է, որ Իրանից Թուրքիայի ուղղությամբ ընթացած բալիստիկ հրթիռը ժամանակին խոցվել ու չեզոքացվել է Գազիանթեփ նահանգի Շահինբեյ շրջանի օդային տարածքում՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Դեպքի առնչությամբ զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ տարածաշրջանում լարվածությունը չսրվի և հակամարտություններն ավելի լայն ընդգրկում չունենան։

Դուրանի խոսքերով՝ Թուրքիան ևս մեկ անգամ նախազգուշացնում է բոլոր կողմերին, մասնավորապես Իրանին, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և քաղաքացիական բնակչությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի Wed, 01 Apr 2026 21:00:26 +0400 Եվրամիությունը պատրաստվում է տնտեսական մեծածավալ…

9 րոպե ago

ՆԱՏՕ-ի ամենամյա զեկույցն ու Հարավային Կովկասը

ՆԱՏՕ-ի ամենամյա զեկույցն ու Հարավային Կովկասը Wed, 01 Apr 2026 20:45:54 +0400 ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար…

24 րոպե ago

Ի՞նչ է կատարվում Hayat-ում. անդամները լքել են խումբը

Ի՞նչ է կատարվում Hayat-ում. անդամները լքել են խումբը Wed, 01 Apr 2026 20:42:44 +0400 HAYAT-ի…

27 րոպե ago

Փաշինյանի ժամանակներում ոչ թե մարդկանց արարքներն ու գործողություններ են պատժվում, այլ՝ խոսքը

Փաշինյանի ժամանակներում ոչ թե մարդկանց արարքներն ու գործողություններ են պատժվում, այլ՝ խոսքը Wed, 01 Apr…

31 րոպե ago

Դեռեւս 800 տուն հեղեղված է

Դեռեւս 800 տուն հեղեղված է Wed, 01 Apr 2026 20:30:48 +0400 Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի Դաղստանի…

39 րոպե ago

Ինչ է նվիրել դեսպանը Ժաննա Անդրեասյանին (լուսանկար)

Ինչ է նվիրել դեսպանը Ժաննա Անդրեասյանին (լուսանկար) Wed, 01 Apr 2026 20:15:00 +0400 ԿԳՄՍ նախարար…

55 րոպե ago