Ինչպես հունից դուրս եկավ Բեգոյանը
Wed, 11 Mar 2026 12:12:13 +0400
Երևանում իրականացվող ծառերի հատման աշխատանքների վերաբերյալ լրագրողների հարցերը դժգոհություն են առաջացրել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի մոտ։ Լրագրողների դիտարկմանը, թե մայրաքաղաքում ծառահատումներ են կատարվում, Բեգոյանը կտրուկ արձագանքել է՝ նշելով, որ նման ձևակերպումը սխալ է։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը ծառահատում չի իրականացնում, այլ զբաղվում է ծառերի փոխարինմամբ։
Նա հունից դուրս է եկել ու սկսել բարձ տոնով խոսել լրագրողների հետ: Նման պահվածքը ստիպում է կասկածի տակ դնել՝ արդյոք տվյալ անձը պատրաստ է զբաղեցնել այնպիսի պաշտոն, որը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև հանրային պատասխանատվություն, հաղորդակցման մշակույթ և լրագրողների հետ աշխատելու կարողություն։ Հանրային պաշտոնը ենթադրում է նաև քննադատության հանդուրժում և հանգիստ, փաստարկված պատասխաններ, այլ ոչ թե հուզական ու կտրուկ արձագանքներ։