Երեքշաբթի , 31 Մարտի 2026

1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ

1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ

Wed, 11 Mar 2026 12:23:05 +0400


Բժիշկ Գևորգ Գրիգորյանը անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրապարակած տեսանյութին՝ ներկայացնելով մի շարք հարցադրումներ և քննադատություններ։

Գրիգորյանի խոսքով՝ նախարարի հրապարակման մեջ քաղաքացու կողմից հնչեցված տեղեկությունը, ըստ որի լեղապարկի վիրահատությունը կարող է արժենալ շուրջ 1 միլիոն 800 հազար դրամ և այդ գումարը փոխհատուցվում է պետության կողմից, իրականությանը չի համապատասխանում։ Նա նշում է, որ առողջապահական ապահովագրական հիմնադրամի հաստատած պաշտոնական գնացուցակում լեղապարկի հեռացման վիրահատության արժեքը սահմանված է մոտ 300 հազար դրամ։

Բժիշկը նախարարությունից պահանջում է պաշտոնապես պարզաբանել մի քանի հարց։ Մասնավորապես՝ նա հետաքրքրվում է, թե Հայաստանի որ բժշկական կենտրոնում է լեղապարկի հեռացման վիրահատությունն իրականացվում 1 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա հարց է բարձրացնում՝ արդյոք նախարարությունը լիարժեք տիրապետում է իր իսկ հաստատած գնացուցակին։

Գևորգ Գրիգորյանը նաև պնդում է, որ նման տեսանյութերի հրապարակումը կարող է մոլորեցնել քաղաքացիներին և բուժաշխատողներին։ Նրա կարծիքով՝ եթե նախարարությունը չտրամադրի հստակ պարզաբանումներ, ապա կարող է առաջանալ տպավորություն, որ ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում կամ մանիպուլյացիայի տարրեր է պարունակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ո՞վ չի հասկանում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի ստախոսի ու բանսարկուի հետ

«Հրապարակ». Ո՞վ չի հասկանում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի ստախոսի ու բանսարկուի հետ Tue, 31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով