Երևանցիները կանգառասրահ են պահանջում
Wed, 11 Mar 2026 12:53:07 +0400

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը անդրադարձել է Տիչինա–Շերամ խաչմերուկում առկա տրանսպորտային խնդիրներին։
Աղեկյանը նշել է, որ քաղաքացիները երկար ժամանակ է՝ պահանջում են այդ հատվածում կանգառասրահ տեղադրել։ Նրա խոսքով՝ տվյալ վայրում հասարակական տրանսպորտի սպասող քաղաքացիները կանգնում են բանուկ ճանապարհի հատվածում, որտեղ ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։
Ավագանու անդամի գնահատմամբ՝ հատկապես խնդիր է առաջանում այն պայմաններում, երբ ուղևորափոխադրումների սակագինը բարձրացել է, սակայն սպասարկման պայմանները չեն բարելավվել։ Նա ընդգծել է, որ այդ հատվածում չկա ոչ մի ծածկ, որտեղ մարդիկ կարող են պատսպարվել արևից, անձրևից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր