Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է զորամասում զինվորի մահվան դեպքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Wed, 11 Mar 2026 13:19:47 +0400


Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լ.Թ.-ի դին՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներով։ Քննությամբ պարզվել էր, որ 2018 թվականի մայիսի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության ընթացքում ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ն, լինելով Լ.Թ.-ի պետը, պարբերաբար վիրավորել, բռնություն է գործադրել և բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել Լ.Թ.-ի նկատմամբ:

2018 թվականի մայիսի 14-ին Վ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնել՝ 3 դրվագ), իսկ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչից հետո վարույթը կասեցվել էր:

2022 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաև որոշում էր կայացվել նշանակել հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

2025 թվականի հուլիսի 22-ին դատախազը Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

2025 թվականի օգոստոսի 1-ին ստացվել է հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն «դեպքին նախորդող ժամանակահատվածում Լ.Թ.-ի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ, իսկ նման հոգեվիճակը կարող էր նպաստել ինքնասպանություն գործելու որոշում կայացնելուն»:

2025 թվականի հոկտեմբերի 21-ին նախնական վարույթի արդյունքներով՝ դատախազը ներկայացրել է եզրակացություն՝ Լ.Թ.-ին վիրավորանք հասցնելու համար Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման իրավաչափությունը վերանայելու խնդրանքով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել վերացնել Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշումը:

2025 թվականի հոկտեմբերի 27-ին Վ.Հ.-ի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով:

2026 թվականի մարտի 5-ին հսկող դատախազը հաստատել է Վ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշակերտը սպանել է ուսուցչուհիներին․ դաժան միջադեպ՝ Սլովակիայում

Աշակերտը սպանել է ուսուցչուհիներին․ դաժան միջադեպ՝ Սլովակիայում Tue, 29 Sep 2026 16:00:21 +0400 Սլովակիայի Ստաշկովո…

13 րոպե ago

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր Tue, 29 Sep 2026…

21 րոպե ago

Ի վերջո ի՞նչ է կառուցվում Աջափնյակում. բնակիչները զայրացած են

Ի վերջո ի՞նչ է կառուցվում Աջափնյակում. բնակիչները զայրացած են Tue, 29 Sep 2026 15:45:52 +0400…

27 րոպե ago

Աբսուրդի շաբաթ․ իշխանական մտքի եւ գործի ոսկե հավաքածուն

Աբսուրդի շաբաթ․ իշխանական մտքի եւ գործի ոսկե հավաքածուն Tue, 29 Sep 2026 15:15:14 +0400 Այն,…

58 րոպե ago

Վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր

Վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր Tue, 29 Sep 2026 15:11:42 +0400 Սեպտեմբերի 29-ին՝ ժամը…

1 ժամ ago

Բենզինի գինը նոր հարված է հասցնում վարորդներին. ի՞նչ է սպասվում

Բենզինի գինը նոր հարված է հասցնում վարորդներին. ի՞նչ է սպասվում Tue, 29 Sep 2026 15:00:43…

1 ժամ ago