65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն ունի

65 տոկոսը պատրաստ է, կամ ինչքան ուզեմ՝ կխփեմ. Ո՛չ Սերժ, ո՛չ Նիկոլ՝ Գյումրին իր կանոններն ունի

Wed, 11 Mar 2026 14:45:44 +0400


Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ, «ուրախ ավտոբուսով» այցելել էր Գյումրի։ Այցի ընթացքում կարճ շրջեցին քաղաքում, շփվելով քաղաքացիների հետ, փորձեցին ցույց տալ, որ շարունակում են վայելել գյումրեցիների վստահությունը։

Չնայած որ, Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում, ճանապարհին եղան նաև մի շարք տհաճ և անակնկալ դրվագներ։ Գյումրիում Փաշինյանը փորձեց ավելի ինքնավստահ պահվածք ցուցադրել։ Քաղաքացիներից հետ զրույցի ընթացքում նա հայտարարեց, որ համոզված է՝ միայն Գյումրիում հավաքելու է շուրջ 65 տոկոս ձայն։ Փաշինյանի այդ հայտարարությունը գյումրեցիներին հիշեցրեց տարիներ առաջ նույն քաղաքում հնչած մեկ այլ հայտնի արտահայտություն։ Խոսքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին է, երբ ասել էր․ «Ինչքան ուզենք, այնքան էլ կխփենք»։

Այս օրերին գյումրեցիների շրջանում հաճախ են զուգահեռներ տարվում երկու պաշտոնյաների հայտարարությունների միջև։ Քաղաքացիները հիշեցնում են, որ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո, թեև նա վերընտրվեց, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվեց պաշտոնից և հեռացավ։

Գյումրեցիներն էլ իրենց հերթին տարբեր կարծիքներ են հայտնում։ Տիկին Սաթիկն, օրինակ, ասում է․ «Թող մի հատ ինձ հանդիպեր էլի Փաշինյանը, ես կասեի՝ 65 տոկոս կհավաքի՞, թե չէ»։

Մեկ այլ գյումրեցի՝ 79֊ամյա Կարուշ պապը, կատակով նկատում է․ «Հա, մի հոգի էլ կար ասում էր՝ ինչքան ուզենք կխփենք։ Խփեց, բա չխփեց, սա էլ կհավաքի, բա չի հավաքի»։ Արհեստավոր Սամվելն էլ ասում է․ «Դե թող էդ նույն ինքնավստահությամբ սաղ քաղքով մեկ սաղ օրը պտտեր` առանց թիկնապահների։ Թող նույն ինքնավստահությամբ Ալիևին պատասխանի»։

Գյումրեցիները Փաշինյանին հիշեցնում են` չմոռանա․ Գյումրին այն քաղաքն է, որը միշտ մերժել է իշխանությանը և երբեք իշխանությունը մեծամասնությամբ ձայներ չի տարել։ Ուստի այս անգամ ևս բացառություն չէ․ ավելին, անակնկալները առջևում են և միայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք իր հերթական քաղաքական հաշվարկը կհամապատասխանի իրականությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից (լուսանկար)

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից (լուսանկար) Sun, 03 May 2026 22:06:27 +0400 Նիկոլ Փաշինյանի…

13 րոպե ago

Զելենսկին Երևանում անօդաչու թռչող սարքերի մասին պայմանագիր է ստորագրել

Զելենսկին Երևանում անօդաչու թռչող սարքերի մասին պայմանագիր է ստորագրել Sun, 03 May 2026 22:04:55 +0400…

14 րոպե ago

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Sun, 03 May 2026 22:00:21 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի…

19 րոպե ago

Ինչպես են դիմավորել Էմանուել Մակրոնին․ լուսանկարներ

Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել…

23 րոպե ago

Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը

Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը Sun, 03 May 2026 21:52:12 +0400 Եվրոպական…

27 րոպե ago

Կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով․ Ֆոն դեր Լայեն

Կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով․ Ֆոն դեր Լայեն Sun, 03 May 2026…

30 րոպե ago