Սևանի «Հարսնաքարը» որոշել են խլել

Սևանի «Հարսնաքարը» որոշել են խլել

Wed, 11 Mar 2026 15:27:29 +0400


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝

• «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե),
• «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
• Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե):
Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:

Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների հայցով, որը վերաբերում է «Հարսնաքար» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականի փետրվարի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հողատարածքի վրա կառուցված շենքերն ու շինությունները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջին, կիրառվել է հայցի ապահովման միջոց. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված շենքերի, շինությունների սեփականատիրոջ փոփոխությանը:

Հիշեցնենք, որ Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ վարձակալության պայմանագրի կնքումից առաջ մրցույթ փաստացի չի անցկացվել, ինչպես նաև բացակայել են Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 36-րդ կետով սահմանված՝ հողատարածքն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելու հիմքերը:

Տեղեկացնենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զգուշացում․ կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

Զգուշացում․ կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը Wed, 01 Apr 2026 22:00:38 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

20 րոպե ago

Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում ԵՄ–ի հետ հարաբերությունների շուրջ քննարկում կա․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում ԵՄ–ի հետ հարաբերությունների շուրջ քննարկում կա․ Պուտինը՝ Փաշինյանին Wed, 01…

32 րոպե ago

Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ

Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Wed, 01 Apr 2026 21:45:13 +0400…

36 րոպե ago

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ Wed, 01 Apr 2026 21:30:52 +0400 Համաձայն դիվանագիտական կամ…

50 րոպե ago

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին Wed, 01 Apr 2026 21:28:54 +0400…

52 րոպե ago

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ Wed, 01…

55 րոպե ago