Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները ցանկանում են մեղմացնել

Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները ցանկանում են մեղմացնել

Wed, 11 Mar 2026 17:00:27 +0400


Միացյալ Նահանգներում քննարկում են Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաների հնարավոր մեղմացման հարցը։ Ընդ որում, քննարկումների սեղանին մի քանի տարբերակ կա՝ ինչպես սանկցիաների ամբողջ սպեկտրի նկատելի մեղմացումը, որով կթույլատրվի փաստացի կերպով, որպեսզի երկրները կարողանան գնել ռուսական նավթը՝ չվախենալով, որ Վաշինգտոնը կարող է «պատժել» դրա համար, այնպես էլ երկրորդային սանկցիաների մեղմացումը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Դա արվելու է համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ բարձրացումը զսպելու համար։

Նշենք, որ այս ուղղությամբ Վաշինգտոնն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել է։ Մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը չեղարկում է որոշ երկրներից նավթի գնման արգելքը, որպեսզի ապահովի կայունություն համաշխարհային նավթային շուկայում եւ կանխի գնաճը։ Այս հայտարարությունն անելիս՝ Թրամփը բամզանշանակ նկատել է, թե «ով գիտի, գուցե այլեւս այդ սանկցիաները վերականգնելու անհրաժեշտություն էլ չլինի»։ Ռուսական կողմից ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը հաստատել է, որ ներկայումս ընթանում են ռուս-ամերիկյան քննարկումներ սանկցիաների թուլացման հարցի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում

Ռուսաստանում համընդհանուր զորահավա՞ք է սպասվում Mon, 30 Mar 2026 16:30:05 +0400 Ռուսաստանում «համընդհանուր զորահավաքի» թեման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով