Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին

Wed, 11 Mar 2026 19:22:44 +0400


Գրել էինք, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի դիմումի ճակատագիրը վճռվելու է այսօր: Տեղեկացանք, որ հարցն արդեն լուծված է: Ըստ ամենայնի իշխանության ճնշմամբ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Գզոյանին պարտադրված ազատման դիմումը, սակայն ի նշան բողոքի հոգաբարձուների խորհրդի 5-6 անդամ եւս ազատման դիմում է գրել, նախագահն ավելի վաղ էր գրել, մյուսները` հավանաբար երեկ եւ այսօր: Տեղեկացանք, որ արդեն քանի օր է թանգարան-ինստիտուտ է հաճախում դիվանագետ, Փաշինյանի նախկին օգնական, նրա արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը, որը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել։ Ինքը` Գզոյանը, համաձայնել է մնալ փոխտնօրենի կարգավիճակում:

Հիշեցնենք` օրերս գրել էինք, որ ԿԳՄՍ նախարարը Էդիտա Գզոյանին առաջարկել է կամովին աշխատանքից ազատման դիմում գրել, եթե չգրի, ինքը կազատի աշխատանքից։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե Գզոյանը պատշաճ չի վերահսկել հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Ըստ լուրերի, այս որոշումը հասունացել է Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցից հետ` երբ Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտության մասին գրքեր նվիրել նրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից Mon, 15 Jun 2026 23:45:05 +0400…

16 րոպե ago

Քննարկել են կնքվելիք գործարքի հեռանկարները

Քննարկել են կնքվելիք գործարքի հեռանկարները Mon, 15 Jun 2026 23:30:35 +0400 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան…

30 րոպե ago

Փամբակ գետում որոնվող երեխաներն արցախից են

Փամբակ գետում որոնվող երեխաներն արցախից են Mon, 15 Jun 2026 23:26:21 +0400 Այսօր՝ հունիսի 15-ին,…

35 րոպե ago

Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը

Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Mon, 15 Jun…

40 րոպե ago

Այսօր էլ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո. Աբրահամյան

Այսօր էլ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո. Աբրահամյան Mon,…

45 րոպե ago

ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի

ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի Mon, 15 Jun 2026 23:02:08 +0400 ԿԸՀ-ի հայտարարած…

59 րոպե ago