Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին

Wed, 11 Mar 2026 19:22:44 +0400


Գրել էինք, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի դիմումի ճակատագիրը վճռվելու է այսօր: Տեղեկացանք, որ հարցն արդեն լուծված է: Ըստ ամենայնի իշխանության ճնշմամբ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Գզոյանին պարտադրված ազատման դիմումը, սակայն ի նշան բողոքի հոգաբարձուների խորհրդի 5-6 անդամ եւս ազատման դիմում է գրել, նախագահն ավելի վաղ էր գրել, մյուսները` հավանաբար երեկ եւ այսօր: Տեղեկացանք, որ արդեն քանի օր է թանգարան-ինստիտուտ է հաճախում դիվանագետ, Փաշինյանի նախկին օգնական, նրա արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը, որը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել։ Ինքը` Գզոյանը, համաձայնել է մնալ փոխտնօրենի կարգավիճակում:

Հիշեցնենք` օրերս գրել էինք, որ ԿԳՄՍ նախարարը Էդիտա Գզոյանին առաջարկել է կամովին աշխատանքից ազատման դիմում գրել, եթե չգրի, ինքը կազատի աշխատանքից։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե Գզոյանը պատշաճ չի վերահսկել հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Ըստ լուրերի, այս որոշումը հասունացել է Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցից հետ` երբ Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտության մասին գրքեր նվիրել նրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ինչի՞ համար ես ձեզ պիտի պատասխանեմ, ուրիշ բան՝ պետական կառույցից զանգեն

«Հրապարակ». Ինչի՞ համար ես ձեզ պիտի պատասխանեմ, ուրիշ բան՝ պետական կառույցից զանգեն Thu, 03 Sep …